ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՆՈՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Մանրէաբան,
ՀԽՍՀ մանրէաբանության դպրոցի հիմնադիրներից:
Կենսբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947),
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956):
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966):
Ծնվ. 14.08.1906թ., գ. Չիֆթլիկ (Սեբաստիայի նահանգ):
Մահ. 13.04.1973թ., Երևան:
Գ. Հ. Փանոսյանի հայրը:
Ավարտել է ԵՊՀ (1928):
1939-ին Արմֆանի կենսբանական ինստիտուտում ստեղծել է մանրէաբանների խումբ (1942-ից՝ բաժանմունք,
1961-ից՝ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի, որի տնօրենն էր մինչև 1963-ը),
1947-71-ին, միաժամանակ՝ ՀԳԻ բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէաբանության ամբիոնի վարիչ:
Առաջինն է նկարագրել ծծումբ և հրաքար օքսիդացնող որոշ բակտերիաներ, փշատենու պալարաբակտերիաները, հայտնաբերել է ծիրանենու մանրէներից մեկի՝ ազոտաբակտերի ակտիվացնողները և մշակել դրանց կիրառման պայմանները:
Ուսումնասիրել է Սևանա լճի և ջրից ազատված տարածքների ֆոսֆորաբակտերները:
Երկեր.
Գյուղատնտեսական միկրոբիոլոգիա Ե., 1962:
Մթնոլորտային ազոտի կենսաբանական ֆիքսացիան Հայկական ՍՍՌ հողերում, Ե., 1975:
Լուսանկարը տրամադրել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՆՈՍՅԱՆի թոռնուհի՝ Նինա Մովսիսյանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


