ՀԵՂԻՆԵ եվ ԵՎԳԻՆԵ ԱԴԱՄՅԱՆՆԵՐ
Դաշնակահարուհի Հեղինէ եւ Եւգինէ Ադամեան քոյրերը ծնւել են Բաքւում, բարեկեցիկ, նշանաւոր ընտանիքում:
Հայրը Բաքւի յաջողած գործարարներից էր:
"Հռչակաւոր դէմքեր էին եղբայրները" Ցովհաննէս Ադամեանը (1879-1932) գունաւոր հեռոաւոատեսութեան, լուսահեռագրութեան գիւտարարն էր, Արշակ Ադամեանը' (1884-1956) գեղագէւո, երաժշտագէտ:
Նախնական կրթութիւնը Ադամեան քոյրերը ստանում են ծննդավայրում, ապա 1904-ին հայրը նրանց ուղարկում է Ժնեւ, որտեղ ուսանում են երաժշտական ակադեմիայում 1900-1904-ին, ապա` Բեռլինի «Շտեռն» նշանաւոր կոնսերւատորիայում, ՛ ժամանակի ականաւոր պրոֆ. Մարտին Կրաուզէի բարձր վարպետութեան դասարանում:
1908-ին գերազանց աւարտելով կոնսերւատորիան պարգեւատրւում են «Գուստավ Հոլենդեր» ոսկէ մեդալով:
Որպէս դաշնամուրային գուգանւագ շրջագայել են Եւրոպսւյի գլխաւոր քաղաքներում, ջերմ ընդունելութիւն գտնելով եւ բարձր գնահատանքի արժանանալով ամենուր:
Հրաւիրւել են մենահամերգների Սենտ Պետերբուրգ, Ժնեւ, Վիեննա, Պրագա, Կոպենհագէն, Հռոմ, Լոնդոն:
Կատարել են Բախի, Բեթհովէնի, Լիստի, Սէն Սանսի, Ռախմանինովի սաեղծագործութիւններից:
Ելոյթներ են ունեցել Գերմանիայի մի շարք քաղաքներում Բեռլին, Միւնխեն, Բրեմէն, Հանովեր, Վիւրտենբուրգ, Շտուտգարա, Դրեզդէն:
Կոմիտասը Անտոն Մայիլեանին ուղղած մի նամակում գրում էր. «Շատ ուրախալի է Ադամեան քոյրերի երեւան գալը, արդէն ես հետեւում եմ նոցա համերգների ընթացքին եւ հիանում նոցա փառաւոր յաղթանակով»:
1915-ի հայկական կոտորածների ժամանակ զոհ է գնում Հեղինէի ամուսին Հայրանեանը:
Հեղինէն գադթում է Գերմանիա, Բեռլին, որտեղ բնակաւմ է մինչեւ կեանքի վերջը:
Իսկ Եւգինէն ամուսնու` Գարագաշեանի հետ մեկնում է Փարիզ:
Քոյրերը այնուհետեւ երաժշտութիւն էին դասաւանդում:
Հեղինէն վախճանւեց Բեռլինում, Եւգինէն` Փարիզում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |