ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆ ԾԱՏՈՒՐԻ

Բժշկակենսբանական կիբեռնետիկայի բնագավառի մասնագետ:
Ծնվ. 26.06.1937թ., ք. Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում):
Կենսբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆ. (1982):
Ռուսաստանում սպորտային գործունեության ֆիզիոլոգիայի հիմնադիրը:
Ծ. Պ. Աղայանի որդին:
Ավարտել է Մոսկվայի էներգետիկ. ինստ-ը (1962):
1962-83-ին աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում,
1983-ից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետ. սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ:
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվող, համալիրների մշակմանը:
Մասնակցել է 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է Լենինականի բժշկական ծառայությունը:
«Միջազգային մարդասիրական հիմնադրամ» (1992-ից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկ. գիտ. միջազգ. ակադ-ի (1997), Ռուսաստանի հայերի միության (2000), Հայերի համաշխ. կոնգրեսի գլխ. խորհրդի (2003) անդամ, «Կիբեռնետիկա» գիտ. խորհրդի սպորտային բժշկակենսբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ:
Երկ. Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


