HENRIK MAMYAN ARAMI / ՀԵՆՐԻԿ ՄԱՄՅԱՆ ԱՐԱՄԻ
Նկարիչ:
ՀՀ վաստ. նկարիչ (1983):
Պրոֆ. (1990):
Ծնվ. 24.04.1934թ․, Երևան։
Ավարտել է ԵԳՈՒ (1953), ԵԹԻ (1959):
1960-64-ին դասավանդել է ԵՊԻ-ում,
1963-ից՝ ԵԳԹԻ-ում,
1991-ից՝ նաև ԵՊՃՇԻ-ում (ամբիոնի վարիչ՝ 1991-ից):
Ստեղծագործում է հիմնականում գրաֆիկայի բնագավառում:
Գրքի ձևավորումներից են՝ Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77), Լ. Շանթի «Հին աստվածներ» (1969-74), Դ. Վարուժանի «Հարճը » (1979), Աստվածաշունչ մատյանից՝ «Երգ երգոց» Սողոմոնի» (1992, բոլորը՝ ցինկոգրաֆիա), Ա. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987, օֆորտ, աքվատինտա), Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները» (1996, տուշ), Հ. Թումանյանի «Անուշ» (1987-2005), «Գրրք Դավիթ Սաղմոսասացի» (2003-2004) ևն, հաստոցային գրաֆիկ, գործերից՝ «Ձմեռ» (1981), «Լուսին» (1983), «Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը (1996) ևն:
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշերի, մոնումենտալ երփնագիր աշխատանքների [Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, 1965, Հ. Մինասյանի հետ, Գ. Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ):
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վանաձորում (1980), Գյումրիում, Մոսկվայում, Լվովում (1981), Երևանում (1981, 1985, 2004), Վարշավայում (1984), Բելգրադում (1991) ևն։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |