HOVHANNES ADAMYAN ABGARI / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ ԱԲԳԱՐԻ
Ճարտարագետ:
Գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար։
Ծնվ.` 05.02.1897թ. Բաքու:
Մահ.` 12.02.1932թ., Լենինգրադ, թաղված Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:
Ա.Ա. Ադամյանի և Ադամյան քույրերի եղբայրը։
Սովորել է Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի համալսարաններում։
1907-08թթ-ին արտոնագրել է երկգույն հեռուստատեսության, իսկ
1920թ-ին` «Հեռավորության վրա պատկերներ հաղորդելու ապարատի» գյուտերը։
1907թ-ին իրականացրել է Բեռլինից 600 կմ հեռավորության վրա հաղորդալարերով գունավոր պատկերի հաղորդման ԱՌԱՋԻՆ փորձն աշխարհում:
1913-ին առաջադրել է լուսահեռագրության «Միջանկյալ կլիշեի» համակարգը:
1930-ին իրականացրել ԱՌԱՋԻՆ լուսահեռագրի հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։
1925-ին արտոնագրել է գունավոր (եռագույն) հեռուստատեսության հաջորդ. համակարգի առաջին նախագիծը՝ «Անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը», որի գունանջատումն ու գույների միախառնումն ապահովող բարեփոխված սկավառակը հայտնի է «Ադամյանի սկավառակ» անվամբ։
Նույն թվականին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆը Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում պատրաստել և ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆի եռագույն հեռուստատեսության սկզբունքն առաջին անգամ կիրառվել է 1928-ին` Լոնդոնում։
1945-51–ին ԱՄՆ-ի «Կոլումբիա» ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում,
1951-53-ին ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և կիրառվել գունավոր պատկերներ հաղորդելու համար։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |