ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ:
Ծնվ. 07.08.1945թ., Լենինական:
Մահ. 07.02.2013թ., Երեվան:
Ավարտել է ԵՊՀ (1970):
1989-95-ին' «Նորք» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ,
1996-98-ին' «Գրական թերթի»,
1998-200-ին' «Ար» հեռուստաընկերության,
2002-ից' ՀԳՄ «Սերունդ» Էլեկտրոնային թերթի, միաժամանակ' «Միհր» հանդեսի գլխավոր խմբագիր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆի ստեղծագործություններն աչքի են ընկնում հումորի, այլաբանությունների և անիրականի նրբերանգներով, իրադարձությունների յուրօրինակ մեկնաբանմամբ («Երգեր առանց երաժշտության», 1975, «Բոլորովին ուրիշ աշուն», 1979, «Անձրև մի տխուր առիթով», 1982, «Դանդաղ ժամեր», 1986, «Հրեշտակներ մանկության երկնքից», 1992, «Երկու ջրհեղեղի արանքում», 1996, «Կես ժամանակ», 2002, բանաստեղծությունների ժողովածուներ, «Քաջ Նազար», 2004, վեպ):
1983-ին «Մելոդիա» ֆիրման (Մոսկվա) թողարկել է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆի հեղինակային ընթերցումներով ձայնասկավառակ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆը թարգմանություններ է կատարել ռուսերենից, իսպաներենից, անգլերենից:
Ստեղծագործել է նաև մանուկների համար («Քո առաջին բառերը», 1980, «Ամենա, ամենա Սոնան», 1987, ժողովածուներ):
Պարգևատրվել է
ՀԼԿԵՄ (1976),
ՀԳՄ Ա. Իսահակյանի անվ. (1987),
«Վահագն» համահայկական (2002) մրցանակներով,
ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1998):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=136024353462930686_Hovhannes_Grigoryan_1.jpgԳրող, հրապարակախոս, թարգմանիչ:
-
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=136024353460795942_Hovhannes_Grigoryan_2.jpgԳրող, հրապարակախոս, թարգմանիչ:
-
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
/image/?type=album&prefix=album&img_id=136024353469089902_Hovhannes_Grigoryan_by_Karen_Antashyan.jpgԳրող, հրապարակախոս, թարգմանիչ: