ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ (Խանոյան) ԿԱՐԱՊԵՏԻ
Քիմիկոս:
Քիմ. գիտ. դ-ր (1944), պրոֆ.(1953):
Ծնվ. 15(28).04.1911թ., գ. Ախուրյան (այժմ` ՀՀ Շիրակի մարզում):
Մահ.28.12.1990թ., Երևան:
1936թ. ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանը:
1946-53-ին` ՀԽՍՀ ԳԱ ֆիզ. քիմիայի լաբորատորիայի տնօրեն,
1953-68-ին` Օդեսայի համալսարանի ֆիզ. քիմիայի ամբիոնի վարիչ,
1968-71-ին` Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորումների ՀամԳՀԻ էլեկտրոքիմ. էներգետիակայի բաժնի վարիչ:
Հովհաննես Դավթյանն ԱՌԱՋԻՆՆ է տվել գազային էլեկտրատարրերի տեսությունը:
Ստեղծել է երկբևեռ էլեկտրավառելիքային և ալկալիբուֆերային կուտակիչների մարտկոցներ:
ՀԱՅՏԱՆԱԲԵՐԵԼ է իոնական բյուրեղների գերիոնական հաղորդականությունը և գերունակ կոնդեսատորների ստեղծման հնարավորությունը:
Հ. Դավթյանի «Հիմնարար դաշտի տեսությունը» մեծարժեք աշխատությունը նոր խոսք է տիեզերագիտության բնագավառում: Այդ աշխատությունում նա հիմնավորել է տիեզերքի գրավիտացիոն և իներցիալ դաշտի հավասարումների տեսությունը, որի միայն մոտավոր կամ մասնավոր մի դեպքն է Ալբերտ Էյնշտեյնի հանրահայտ հավասարումները:
Աշխատությունները.
«Квантовая химия», Москва, 1962г.
«Кинетика и катализ химических электродных процессов», Ереван, 1984г.
«Теории инерциального поля и квантовой корреляции», Ереван, 1987г. (համահեղինակ):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |