HOVHANNES LAZARYAN AXAZARI / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆ ԱՂԱԶԱՐԻ
Հայ ազատագրական շարժման գործիչ, արդյունաբերող-կալվածատեր:
Ռուսաստանի իսկական պետ. խորհրդական:
Լազարյանների ազնվական. տոհմից:
Ծնվ. 23.11.1735թ., Նոր Ջուղա (Իրան):
Մահ. 24.10.1801թ., Ս. Պետերբուրգ:
Ա. Ն. Լազարյանի որդին, Ւս.Ա., Հ.Ա. և Մ.Ա. Լազարյանևերի եղբայրը:
1786-ին ավստր. կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի,
1788-ին' կոմսի տիտղոսներ:
Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատագրայաբ ծրագրերի մշակմանը:
Կազմել և ռուս. կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը' հայկ. պետականության վերականգնման հարցը կապելով Ռուսաստանի հովանավորության հետ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԶԱՐՅԱՆի նյութ միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիուպոլսում, հիմնադրվել Լազարյան ճեմարանը (1815, Մոսկվա), ռուս, օրիորդաց դպրոց' Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայկ. Եկեղեցիներ Պետերբուրգում ու Մոսկվայում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |