ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՊԱՐՈՎ ՊԵՏՐՈՍԻ
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (1808-ից):
Ծնվ. 1740թ., Աստրախան:
Մահ. 1814թ., Ս. Պետերբուրգ: Թաղված է հայկական գերեզմանատանը:
1754թ-ին զինծառայության է անցել Ղզլարի ռուսական կայազորի կազմում գործող Հայկական էսկադրոնում (գործել է 1723-64-ին):
1761թ-ից ծառայությունը շարունակել է Սիբիրյան գնդում, մասնակցել է 1768-74թթ-ի ռուս-թուրքական պատերազմին:
Որպես լիազոր ներկայացուցիչ՝ բանակցություններ է վարել թուրքական հրամանատարության հետ զինադադարի ու հաշտության պայմանագրի վերաբերյալ:
1787-91թթ-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Տագանրոգի զինվորական պարետն էր, կազմակերպել է ռազմանավերի նորոգման գործը:
Մասնակցել է նաև Ֆրանսիայի դեմ կոալիցիոն (1805-07), ռուս-թուրքական (1806-12), Հայրենական (1812) պատերազմներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՍՊԱՐՈՎը քաջատեղյակ է եղել Հայաստանի ազատագրման ծրագրերին, մասնակցել հայ ժողովրդի ազատագրման համար միջոցների, նվիրատվությունների կազմակերպմանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |