ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՂԱՔՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ

Երկրաբան
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1984):
ՀԽՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1961):
Մետաղածնության ուղղության հիմնադիրներից է:
Կազմել է աշխարհի մետաղածնական քարտեզը:
Ծնվ. 06.04.1914թ., Թիֆլիս:
Մահ. 14.11.1982թ., Երևան:
Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (1935):
1947-57-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրբ. գիտ-ների ինստ-ի փոխտնօրեն,
1963-66-ին՝ տնօրեն,
1957-63-ին՝ ՀԽՍՀ ԳԱ տեխ. գիտ-ների,
1963-82-ին՝ Երկրի մասին գիտ-ների բաժանմունքների ակադ. քարտուղար:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ
Հանքավայրերի և հանքային ֆորմացիաների մետաղածնություն, երկրաքիմիա և հանքաբանություն, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները:
ԽՍՀՄ տարածքում հայտնաբերել է մի շարք խոշորագույն մետաղային հանքավայրեր:
Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով:
Նրա հեղինակությամբ կազմած «Մետաղային Հանքավայրերի երկրաբանություն» դասագիրքը հրատարակվել բազմաթիվ երկրներում որպես սեղանի գիրք երկրաբանների համար: Այս գիրքը թարգմանվել է նույնիսկ չիներեն:
Պարգևատրվել է.
ԽՍՀՄ (1950) և ՀԽՍՀ (1976) Պետ. մրցանակներով,
Ս. Ի. Վավիլովի մեդալ (1972),
Կարմիր աստղ,
Աշխատանքային կարմիր դրոշի
Պատվո նշան շքանշաններով:
Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամվոր (1959-63):
Երկեր.
Մետաղտծնություն, Ե., 1978:
Օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման պայմանները, Ե., 1981:
Գրակ.
Малхасян Э.Г., Хачатурян Э.А., Иван Георгиевич Магакьян, Е., 1974.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


