ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ ՇԻՇՈԲԵԿԻ
Արքեպիսկոպոս, հայ ազգ-ազատագր. շարժման գործիչ:
Զաքարյանների (XI-XIV դդ.) իշխանական տոհմից:
Ծնվ. 23.05.1743թ., գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի ք-ի շրջագծում):
Մահ. 09.03.1801թ., Թիֆլիս:
Կրթությունն ստացել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն, որը
1769-ին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս:
1773-ին կարգվել է Ռուսահայոց թեմի առաջնորդ,
1780-ից՝ նաև ղրիմահայոց հոգևոր առաջնորդ:
ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆի ջանքերով 1779-ին հիմնվել է Նոր Նախիջևանը,
1792-ին՝ Գրիգորիուպոլիսը (Գրիգոր Ա Լուսավորչի անունով):
Հայոց պետականությունը Ռուսաստանի աջակցությամբ վերականգնելու նպատակով ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ 1783-ին կազմել է նախագիծ և ներկայացրել ռուսական արքունիք:
Անձամբ մասնակցել է ռուսական զորքերի՝ 1796-ի անդրկովկասյան արշավանքին, դիմել հայ ժողովրդին՝ ռուսական բանակին օգնելու կոչով:
1790-ին Նոր Նախիջևանում հիմնել է տպարան (գործել է մինչև 1795-ը), զբաղվել գրահրատարակչությամբ:
ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆը եղել է Եկատերինա II կայսրուհու մտերիմներից, կայսր Պավել 1-ը ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆին է հանձնել հայերի պաշտպանության մասին հրովարտակը:
1800-ին ընտրվել է կաթողիկոս, սակայն չի օծվել, Էջմիածին գնալու ճանապարհին Թիֆլիսում հիվանդացել է ու վախճանվել:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


