ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆ Խատինի
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XVIII դ. 2-րդ կեսի դիվանագետ, ճանապարհորդ, հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ:
Հինգհարյուրապետի պաշտոնով ծառայել է Վրաստանի թագավորներ Հերակլ II-ի (1744-98) և Գիորգի XII-ի (1798-1801) արքունիքներում, պաշտոնական ուղևորություններ կատարել Իրաք, Հնդկաստան, այլ երկրներ:
ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆի միջոցով Հերակլ II, Հակոբ Ե Շամախեցին և Սիմեոն Ա Երևանցին նամակագրական կապ են պահպանել Շ. Շահամիրյանի հետ:
Վերջինիս պատվերով 1782թ-ին ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆին Ս Էջմիածին է բերել 1778թ-ին Վենետիկում տպագրված «Աշխարհացոյց Հայաստանեայցը», ապա Հնդկաստան՝ Շ. Շահամիրյանին է հասցրել Հերակլ II-ի 1786թ-ի հրովարտակը՝ նրան իշխանական կոչում շնորհելու մասին:
Գրակ.
Գրիգորյան Վ. Ռ., Նոր տեղեկություններ Հովսեփ Դինիբեկյւսնի մասին, ՊԲՀ, 1979, № 1:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


