ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ ԱԲԳԱՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն
Հղումներ` hy.wikipedia.org
www.sci.am

Արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ:
ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935),
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-47):
Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր (1944),
Իրանի ԳԱ թղթակից (1945) անդամ:

Ծնվ. 08(20).03.1887թ., Քութայիս (Վրաստան):
Մահ. 02.02.1961թ., Լենինգրադ:

Լ. Ա. և Ռ. Ա. Օրբելիների եղբայրը:

Ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան (1904), Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1911)՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին:

Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ, Ն. Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի:

1909-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները:

1911-ից աշխատել է Ս. Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում:

1911-12-ին, ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում:

1912-ին ընտրվել է Ս. Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ:

1914-ից Ս. Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդ.:

1916-ին Ն. Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը:

1917-18-ին շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավւսնդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել Է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ:

1919-ին՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք Է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ:

Մասնակցել Է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը,
1919-ի օգոստոսին ընտրվել Է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը:
1920-ին՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ,
1926-ին հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը,
1934-51-ին՝ Էրմիտաժի տնօրեն:

1928֊29-ին և 1936-ին, որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում (ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները):

1937-38-ին (համատեղության կարգով)՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն,

1938-ին՝ Արմֆանի (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղ) նախագահության նախագահ:

Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը:

1946-ին Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա:

1951-53-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբերի խորհրդատու ղեկավար:

1955-56-ին՝ Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան,

1956-ին, միաժամանակ՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ:

1956-ին հիմնադրել է և ցկյանս ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը:

Աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը ևն):

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻն ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրն է. դեռևս 1914- 1917-ին, հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուս.) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966):

Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ:

Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուս, և հայ., 1956):

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻն ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս.,1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է):

Ճարտարապետյան բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը:

Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց:

Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը: Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուս., 1935):

Երևանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց:

Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Երկեր.
Избр. труды, Е„ 1963; Избр. труды, т. 1—2, М.-Л., 1968;
Фольклор и быт Мокса, М., 1982.

Գրակ.
Յուզբաշյան Կ., Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի, Ե., 1987:
М е г р е л и д з е И. В „ Иосиф Орбели, Тб, 1983;
Иосиф Абгарович Орбели, Е., 1957 (Материалы к библиогоафии ученых С С С Р ).

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6237
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՇԱԼՈՒՅՍ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ ՊՈՂՈՍԻ Մեքենագետ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1995), ՀԳԳԱ ակադեմիկոս (1997): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott