Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԿՐՏՉԻ

Խորհրդային Միության հերոս (հետմահու, 16.05.1944),
ավագ սերժանտ:
Ծնվ. 20.07.1914թ., գ. Ծավ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում):
Մահ. 16.09.1943թ., թաղված է ՌԴ Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում:
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Հս. Կովկասի պաշտպանությանը, Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին:
Հերոսի կոչման է արժանացել Նովոռոսիյսկի մատույցներում, Վերխնեբականսկի մոտ, Դոլգայա լ. ֆաշիստական ամրությունները գրավելիս ցուցաբերած անձնազոհության համար (կրծքով փակել է թշնամու հրակնատը):
1949-ին ԽՍՀՄ ԶՈՒ նախարարի հրամանով ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆի անունը ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում:
Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում:
Հերոսի անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ, արտադրական բրիգադներ:
Գրակ.
Կուրտիկյան Ս.Մ., Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան, Ե., 1945: (սալեյան Ե.Մ., Սովետական Միության հերոս Հունւսն Ավետիսյան, Ե., 1950:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |