ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր, Բառարանագիր, Լեզվաբան/թարգմանիչ
Բնակավայրը` Հայաստան

Լեզվաբան, բանասեր:

Ծնվ. 8(20).03.1876թ., Կ. Պոլիս:
Մահ. 16.04.1953թ., Երևան:

ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1924):

Ավարտելով Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը՝ 1893-ին պաշտոնավարել է Գատը գյուղի Արամյան դպրոցում,

1894-ին՝ Կարինի Սանասարյան վարժարանում:

1895-ից սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Ա. Մեյեին, ապա՝ Ստրասբուրգում՝ Հ. Հյուբշմանին:

1898-1923-ին ուսուցչություն է արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում:

1923-ից՝ ԵՊՀ դասախոս, ամբիոնի վարիչ:

Աճառյան հիմնադրել է հայագիտության մի շարք ճյուղեր (հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն ևն):

Նրա բարբառագիտ. կարևորագույն հետազոտություններից են «Հայ բարբառների դասակարգումը» (1909, ֆրանս.), «Հայ բարբառագիտութիւնը» (1911) և «Հայերէն գաւառական բառարանը» (1913), որը պարունակում է մոտ 30000 բառ:

Հայագիտության մեջ առաջին անգամ Հ. Աճառյան առաջարկել է հայկական բարբառների ձևաբան, դասակարգումը՝ բաժանելով դրանք 3 ճյուղի՝ ում, կը և լ:

Ուսումնասիրել է Ղարաբաղի, Նոր Նախիջևանի (Խրիմի), Մարաղայի, Ագուլիսի, Նոր Ջուղայի, Պոլսի, Համշենի, Վանի, Աուչավայի, Առտիալի բարբառները:

Հայ բառարանագրության մեջ բացառիկ է Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» (հ. 1-7, 1926-35, 2-րդ հրտ.՝ հ. 1-4, 1971-79), որը պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառի և 5095 արմատի ստուգաբանություն:

«Հայոց անձնանունների բառարանում» (հ. 1-5, 1942-62) Աճառյանը հավաքել և ուսումնասիրել է V-XIII դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները, տվել դրանց մեծ մասի ստուգաբանությունը:

«Հայոց լեզվի պատմությունը» (հ. 1-2, 1940-51) աշխատության մեջ քննել է հայերի ծագման ու պատմության զարգացման ընթացքը: Հայայաստանի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (հ.1-6, 1952-71, Ներածություն, 1955) աշխատությունը: Ի մի է բերել XIX-XX դդ. հայ-ի պատմական ու համեմատական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերված նվաճումները:

Աճառյանը ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը («Ս. Մեսրոպի եւ գրերու գիւտի պատմութեան աղբիւրներն ու անոնց քննութիւնը», 1907, «Հայոց գրերը», 1928), կազմել հայ հին ձեռագրերի ցուցակներ («Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի», 1910, «Ցուցակ հայերէն ձեռագրաց Նոր Բայազետի», 1924, «Ցուցակ հայերէն ձեռագրաց Թեհրանի», 1936 ևն): Բանասիրական ուշագրավ ուսումնասիրություն է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկա նոր գիւտ ձեռագրին», 1904, համահեղինակ):

Փարիզի լեզվաբան, ընկերության անդամ (1897),

Չեխոսլովակիայի արևելագիտ. ինստ-ի գիտ. բաժնի թղթ. անդամ (1937):

Աճառյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, համալսարան, դպրոց (№ 72), փողոց՝ Երևանում:

ԵՐԿԵՐ
Թուրքերէնէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Մ-Վաղ-պատ, 1902:
Կյանքիս հուշերից, Ե., 1967:
Հայ գաղթականության պատմություն, Ե., 2002:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աղայան է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ.2, Ծ., 1962:
Ղարիբյան Ա. Ս., Հայ լեզվաբանության խոշորագույն ներկայացուցիչը, ՊԲՀ, 1966, № 2:
Հրաչյա Հակոբի Աճառյան (կենսա-մատենագիտություն), Ե., 1956:

ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՑ

Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել:

Անմեղների ողբերգությունը սկիզբ է առնում մեղավորների մեղավորությունից: Սակայն մեղավորների մեղավորությունը երբեք չի արդարացնում անմեղների ողբերգությունը

ՀՐԱՃՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թվում»:
Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան

* * * *
բրեւ գլուխ եւ իբրեւ սիրտ՝ մեծ ապագայ կը գուշակէի Կեդրոնականին այդ կոչէցեալ աշակերտին համար․․․ ամէն բան ունի յառաջանալու, մեծանալու համար․․․ քանզի բանաստեղծ ալ է։ Եւ հակառակ ասածին՝ խօսքին տեղ գի՜րն է, որ պիտիւ թռչի ու գայ մեզի։
Եղիա Տեմիրճիպաշյան

* * * *
Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ:
Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 21597
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136268989695243165_Acharyan3.jpg

    Լեզվաբան, բանասեր:

    ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ
  • ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=142582749933625206_hrachya_acharyan_bio.jpg

    Լեզվաբան, բանասեր:

    ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ ՀԱԿՈԲԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott