ՀՐԱՉՅԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ ՀՄԱՅԱԿԻ
Խորհրդ. բանակի գեներալ-լեյտենանտ (1979):
Ծնվ. 29.01.1932թ. ք. Կրասնոդար:
Մահ. 09.11.1999թ., ք. Դոնի Ռոստով, թաղված է ս. Խաչ եկեղեցու բակում:
Ավարտել է Թբիլիսիի հետևակային ռազմական ուսումնարանը (1952),
Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. (1966) և ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ (1972) ռազմական ակադեմիաները:
Խորհրդային բանակում ծառայել է որպես գումարտակի, մոտոհրաձգային գնդի հրամանատար, Հս. կովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ, Չեխոսլովակիայում՝ ռազմական խորհրդատու:
1992-ին տեղափոխվել է Հայաստան:
1993-94-ին՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, ԳՇ պետ:
Գործուն մասնակցություն է ունեցել Շուշիի և Լաչինի ազատագրման գործողությունների պլանների մշակմանը և իրականացմանը:
1994-ին զորացրվել է:
Պարգևատրվել է ԽՍՀՄ, Գերմանիայի և Չեխոսլովակիայի կառավարական և մարտական շքանշաններով և մեդալներով, ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով (2000, հետմահու):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


