ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Հայաստան

Դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Ծնվ. 12.11.1895թ. Նիկոմեդիա (այժմ` Իզմիթ, Թուրքիա):
Մահ. 06.11.1961թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Լ.Հ. Ներսիսյանի հայրը:

Սովորել է Կ. Պոլսի ֆրաս. Սեն-Բարբ քոլեջում,
Ամերիկյան Ռոբերտ քոլեջում, Էսայան վարժարանում:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է թուրքական բանակում որպես թարգմանիչ. Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին:

1922թ. հայրենադարձել է:
Նույն թվականից եղել է Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան: Թատրոնում հղկված և բյուրեղացած դերասանական տաղանդով նա դարձել է հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից, արժանացել համաժողովրդական ճանաչման ու սիրո:

1923 թ-ին Ներսիսյանը հայրենադարձել է: Նույն թվականից եղել է Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան:

Բեմական գործունեության առաջին իսկ շրջանում Ներսիսյանն ստեղծել է հուզական ու անմիջական հզոր կերպարներ: Նա վերամարմնավորման արվեստի մեծ վարպետ էր, որին միաժամանակ մատչելի էին ողբերգական, դրամատիկական, կատակերգական և գրոտեսկային (գեղարվեստական ժանր է, որտեղ ընդգծված և խտացված են կերպարի ու երևույթների հատկանիշները և համադրված՝ կատակերգականն ու ողբերգականը) դերերը: Անձնավորման արվեստի հարուստ արտահայտչամիջոցներով հավաստի և համոզիչ կերպարներ է ստեղծել թե՜ դասական, թե՜ ժամանակակից պիեսներում:

Խլեստակովը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»),
Հայնրիխը (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»),
Անտոնիոն, Համլետը (Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»),
Ժադովը (Ալեքսանդր Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն»),
Քեբոտը (Յուջին Օ՜ Նիլի «Սերը ծփիների տակ»),
Բերսենևը (Բորիս Լավրենյովի «Բեկում»)
Ֆալստաֆի, Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»),
Պլատոն Կրեչետի (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»),
Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար»)

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Ներսիսյանն անձնավորել է Գևորգ Մարզպետունու (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»), Սաֆոնովի (Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ») և հայրենասիրական այլ կերպարներ:

1940–50-ական թվականների լավագույն դերերից են
Անհայտը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»),
Պրոտասովը (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»),
Լիրը (Վ. Շեքսպիրի «Լիր արքա»)

Նրա գլուխգործոցներից է Պաղտասար աղբարի դերակատարումը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), որը բնութագրվել է՝ «լաց՝ ծիծաղի միջից»:

Ներսիսյանի վերջին դերակատարումը թատրոնում Մեք Գրեգորն էր (Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»):

Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է.
դերակատարումներին բնորոշ են անսպասելի և ժամանակին համահունչ լուծումները:
Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում՝
Ռուստամ («Նամուս», 1925 թ.),
Համբո («Գիքոր», 1934 թ.),
Պեպո («Պեպո», 1935 թ.),
Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ.),
Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»,1944 թ.),
Էլիզբարով («Պատվի համար», 1956 թ.),
Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.),
Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.),
Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ., վերջին դերը կինոյում) և այլն:


«Նրա (Հ. Ներսիսյանի) տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից: Նա մեծ արտիստ էր»:
Վահրամ Փափազյան, դերասան

«Հրաչյա Ներսիսյանը բնության այն շնորհներից է, որ մարմնավորում է վեհ մարդկայնությունը, դերասանական տաղանդն ու խորաթափանց իմաստնությունը»:
Մարտիրոս Սարյան, նկարիչ

Պարգևատրվել է
1939թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:
1956թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Հրաչյա Ներսիսյանի անունով Երևանում կոչվել է փողոց:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 10027
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127333864201591_154247_128903133836717_128134487246915_190748_6743772_n.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127351995346872_armen_gulakyan_big2.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13212735192858134_hrach_nersisyan_big1.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352042413179_hrach_nersisyan_big2.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352018138214_hrach_nersisyan_big3.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352021074995_hrach_nersisyan_big4.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352043105737_hrach_nersisyan_big5.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352056318345_hrach_nersisyan_big6.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352017479707_hrach_nersisyan_big7.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127352057685134_hrach_nersisyan_big8.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127365951843757_hrach_nersisyan_big9.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127365925590937_hrach_nersisyan_big10.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127365956201418_Image_3418.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
  • ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132127365961536122_Image_3452.jpg

    Դերասան

    ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott