XAZAR A ZAHKECI (CHahkeci) / ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑԻ (Ճահկեցի)
Ամենայն հայոց կաթողիկոս 1737-ից:
Ծննդյան թիվն անհայտ է, Ջահուկ գավառ։
Մահ․ 1751թ․, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում։
Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն։
Աջակցել է Արմ. Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում վերաբնակեցնելու գործին:
Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի:
1747-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոս, գահին:
Կառուցել է Էջմիածնի վանքի վեհարանը և Ղազարապատ հյուրանոցը:
Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալին» (1735)՝նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, և «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերսը» (1744, 2-րդ հրտ.՝ 1786):
Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737):
Կաթողիկոսական գահին ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին.
Գրակ.
Սիմեոն Կաթողիկոս Երեվանցի, Ջամբռ, Ե., 2003:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |