ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ
Ծնվ. 440-443թ., գ. Փարպի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում):
Մահ. VIդ. սկիզբ:
Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տոհմի հետ:
Ավարայրի ճակատամարտից (451-ի մայիսի 26) հետո նրանց հետ տեղափոխել է Ցուրտավ:
Նախնական կրթություն ստացել է Աշուշա բդեշխի պալատում` Աղան Արծրունու վերահսկողությամբ:
Մոտ 465-470-ին ուսանել է Բյուզանդիայում, այնուհետև ուսումնակրթական գործունեություն ծավալել Շիրակում, Սյունիքում:
486-ին Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ:
Բարեկարգումներ ձեռնարկելու պատճառով հալածվել է հետադեմ հոգևորականության կողմից, հանիրավի ամբաստանվել և, ի վերջո, 490-ին հեռացել է Ամիդ:
Այստեղ էլ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» ինքնապաշտպանական ուղերձը:
Հայոց մարզպանը հետ է կանչել նրան և պատվիրել գրել հայոց պատմությունը:
«Թուղթ առ Վահան Մամիկոնեւսևը» (կոչվել է նաև «Մեղադրութիւն ստախօս աբեղայից») վավերական աղբյուր է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի մահից հետո V դ. 2-րդ կեսին Հայոց եկեղեցում ստեղծված իրավիճակի, գոյություն ունեցող խմբավորումների, նրանց փոխադարձ բախումների մասին: «Թուղթն» առաջին անգամ հրատարակել է Մ. Էմինը (1853, Մոսկվա), աշխարհաբարի վերածել Մ. Նալբաևդյաևը (1868, Ա. Պետերբուրգ):
ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑու «Պատմություն Հայոցը» կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո: Բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից: Այն ընդգրկում է մեկ հարյուրամյակ՝ Հայաստանի 387-ի բաժանումից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) մինչև 487-ին ներքին ինքնուրույնության արտոնումն ու Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելը: «Պատմությունը» եզակի և արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 460-480-ւսկաև թթ. հայ-պարսկական փոխհարաբրությունների և հայերի 482-484 ապստամբության մասին:
Երկը նաև անփոխարինելի աղբյուր է Հայաստանի և հարևան երկրևերի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքն ուսումնասիրելու համար: «Պատմություն Հայոցը» առաջին անգամ տպագրվել է 1793-ին, Վենետիկում (աշխարհաբար՝ 1895-ին, Ալեքսանդրապոլում), ֆրանս. մասնակի հրատարակվել է 1843-ին՝ Գ. Գապամաճյանի, ամբողջությամբ՝ 1869-ին՝ Ս. Կանթրյանի (Կեսարյան) թարգմանությամբ: «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան») հրատարակվել է 1904-ին, Թիֆլիսում:
Ըստ ավանդության՝ ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻն թաղված է Փարպիից արլ. գտնվող Լազրևան գ-ում (այժմ՝ Ղազարավան) իր հիշատակին կառուցված եկեղեցու (մինչև XIX դ. կանգուն էր) հվ. ավանդատան մեջ, մեկ այլ տարբերակով՝ Մուշի Առաքելոց վանքում:
Երկեր.
Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:
* * * *
«Պետք է խոսքերի վայելուչ դասավորություն, ինչպես կանոնավոր գիտությունը պահանջում է, պատկառանքով ստույգը գրել, որ իմաստասերները լսելով՝ չպարսավեն. չեղածը չավելացնել՝ խոսքը անտեղի երկարացնելու համար, եղածները չպակասեցնել և անփույթ խոսքերով կիսատ-պռատ պատմել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշությամբ»:
Ղազար Փարպեցի
Գրակ.
Խալաթյանց Գ., Ղազար Փարպեցի եւ գործք նորին, Մ., 1883:
Պողարյան Ն., Նորագյուտ հատված Ղազար Փարպեցու «Հայոց պատմութեան», ԲՄ, հ. 8,1967: Մուրադյան Պ., Յուզբաշյան Կ., Ղազար Փարպեցու Պատմության նորահայտ պատառիկը, ԲՄ, հ. 11,
1973:
Խրլոպյան Գ.Մ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978:
Մելիք-Բախշյան Ս. S., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Ե., 1979:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |