XAZAROS (Lazr) SARYAN MARTIROSI / ՂԱԶԱՐՈՍ (Լազր) ՍԱՐՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
«Ղազարոս Սարյանի կերպարն արդեն մի դպրոց է նրա ընկերների և շրջապատի համար»:
Ադամ Խուդոյան, կոմպոզիտոր
«Ղազարոս Սարյանը մեր երաժշտության ամենապայծառ և ազնվագույն դեմքերից մեկն է, ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր անձնավորություն, փայլուն երաժիշտ, իր գործի իսկական վարպետ, միևնույն ժամանակ բնածին մտավորական և ազնիվ մարդ»:
Գևորգ Գյոդակյան, երաժշտագետ
* * * *
Ծնվ. 30.09.1920թ., Դոնի Ռոստով:
Մահ. 27.05.1998թ., Երևան:
Կոմպոզիտոր, մանկավարժ, հաս. գործիչ:
Պրոֆ. (1972):
ՀՀ (1972), ԽՍՀՄ (1991) ժող. արտիստ:
Մ. Ա. Սարյանի որդին:
Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (1934-38), Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտ. ուսումնարանում (1939), ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1950):
1950-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1960-86-ին՝ ռեկտոր, 1986-98-ին՝ ամբիոնի վարիչ):
ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆը մեծ ճանաչման է արժանացել «Սիմֆոնիկ պատկերներ» (1955), «Հայաստան» (սիմֆ. պաննո, 1966, Մ. Սարյանի 4 բնանկարների հիման վրա), Ջութակի և սիմֆ. նվագախմբի կոնցերտ (1973), Սիմֆոնիա (1980) երկերով:
Գրել է նաև «Խաղաղության օրը» վոկալ-սիմֆ. սյուիտը (1953), Թեմա՝ վարիացիաներով (1947), Պոեմ (1950), «Հանդիսավոր նախերգանք» (1957), Սերենադ (1958), Ադաջո և պար (1960)' սիմֆ. նվագախմբի համար, թավջութակի և դաշնամուրի 2 սոնատ (1948, 1989), 2 լարային կվարտետ (1949,1986), Արիա և տոկկատ՝ ջութակի և դաշնամուրի համար (1965), դաշնամուրի 3 պոստլյուդներ (1990), սիմֆ. նվագախմբի Պասակալիա (1995), ջութակի և կամերային նվագախմբի «Անդանտե և Պրեստո» (1997), Երգեր, կինոերաժշտություն («Մանրուք»,1954, «01-99», 1959, երկուսն էլ՝ գեղ. ֆիլմ, «Մարտիրոս Աարյան», 1965, վավերաֆիլմ, բոլորը՝ Հայֆիլմ):
Պարգևատրվել է.
ՀԽՍՀ Պետ. մրց. (1983):
Գրակ.
Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը (ժող., կազմ.՝ Ա.Սարյան), Ե., 2001:
Берко М., Лазарь Сарьян (Творческий портрет), Е„ 1994.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |