ՂԵՎՈՆԴ ՓԻՐԴԱԼԵՄՅԱՆ
Բանասեր,
ձեռագրագետ,
բանաստեղծ,
հրապարակախոս,
եկեղեցական գործիչ:
Ծնվ. 1830թ., Վան:
Մահ. 1891թ., Երուսաղեմ:
Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարաց դպրոցում:
1857-ին Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը՝ նշանակվել է Վարագա ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ:
1866-ին կարգվել է Աղթամարի կաթողիկոսի քարտուղար (վարդապետի աստիճանով),
1867-ին՝ Զեյթունի,
1873-78-ին՝ Մանչեսարի հայ համայնքի հոգևոր առաջնորդ:
1886-ին մեկնել է Կ. Պոլիս, ապա բնակվել է Երուսաղեմում՝ ընկերակցելով այնտեղ աքսորված Մկրտիչ Ա Վանեցուն, «ճանապարհորդութիւն ի Մայր աթոռն Արարատեան եւ անտիի Կ. Պօլիս» (1871), «Չորս ընկերք որ է ճանապարհորդութիւն Վանայ մինչեւ Կոստանդնուպօլիս» (1882), «Տաղերգութիւն բարոյական եւ ազգային» (1872), «Նօտարք հայոց» (1888) աշխատություններում ներկայացված են Հայաստանի բազմաթիվ գավառներ՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդական խաղերով, ինչպես նան. հայ պանդուխտների կյանքն ու կենցաղը:
ՂԵՎՈՆԴ ՓԻՐԴԱԼԵՄՅԱՆի ձեռագրերի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Մատենադարանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


