XUKAS MADOYAN KARAPETI / ՂՈՒԿԱՍ ՄԱԴՈՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
Խորհրդային Միության հերոս (31.03.1943), փոխգնդապետ:
Ծնվ. 1906թ., գ. Քերս (Կարսի մարզի Կաղզվանի գավառ):
Մահ. 11.06.1975թ., Երևան:
Ավարտել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան (1944):
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ եղել է մոտոհրաձգային վաշտի, գումարտակի, ապա՝ գնդի հրամանատար:
Հերոսի կոչման արժանացել է 1943թ-ի փետրվարին Դոնի Ռոստովի ազատագրման ժամանակ իր գումարտակով երկաթուղային կայարանը ազատագրելու և այն 6 օր պահելու համար:
1944թ-ի մայիսից մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ծանր վիրավորվել Դեմբիցա քաղաքի մատույցներում:
Զորացրվելուց (1945-ի հոկտեմբեր) հետո եղել է ՀԽՍՀ առևտրի փոխնախարար,
1951-62-ին՝ սոցիալական ապահովության նախարար:
Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի:
Գրակ.
Պարսամյան Վ.Ա., Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյան, Ե., 1944:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |