ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Քանդակագործ:
Պրոֆ. (1978), ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1988):
ՀՀ ժողովրդական նկարիչ (1972):
Ծնվ. 16.06.1923թ., Երևան:
Գ. Հ. Չուբարյանի որդին:
Ավարտել է ԵԳՈՒ (1942), ԵԳԻ (1950):
1950-55-ին դասավանդել է ԵԳՈՒ-ում,
1968-ից՝ ՀՊՄՀ-ում (խորհրդատու՝ 1995-ից),
1996-ից՝ Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտոր:
Հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի:
Դիմաքանդակներին («Անահիտ», 1952, թրծակավ, բրոնզ, «Մ. Ս. Սարյան», 1967, բրոնզ, «Կոմիտաս», 1977, բրոնզ, 2005, գիպս, և այլն), դիմաքանդակային և ֆիգուրատիվ հուշարձաններին («Ե. Չարենց», 1957, բրոնզ, «Ա. Սպենդիարյան», 1957, բրոնզ, համահեղինակ՝ Ա. Մ. Սարգսյան, 1971, մարմար, բոլորը՝ Երևան, «Հ. Թումանյան», 1969, բրոնզ, Դսեղ, և այլն) բնորոշ է հոգեբանական խորությունը:
Ժամանակի ճարտարապետության և քանդակագործության համադրման ուշագրավ նմուշներից են ՀՀ Կառավարության 2-րդ տան և ՀԱՄԽ-ի շենքի դեկորատիվ քանդակները (1950-ական թթ.), Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճակատի թատերական դիմակները (1980, գրանիտ):
1960-80-ական թթ. ստեղծել է Մովսես Խորենացու, Ֆրիկի, Անանիա Շիրակացու, Թորոս Ռոսլինի քանդակաշարը:
«Մեսրոպ Մաշտոց» (1960-68, բազալտ), «Մխիթար Գոշ» (1967, բազալտ, երկուսն էլ՝ Մատենադարանի ճարտարապետական-քանդակագործության համալիրում) հուշարձաններն աչքի են ընկնում պլաստիկ ընդհանրացումներով, ազգային և արդի ձևամտածողության յուրակերպ համադրումով:
Գործերից են նաև Երևանի Հանրապետության հրապարակի համար նախատեսված քանդակային կոմպոզիցիան (1994) և Էջմիածնի կենտրոնի համար՝ Հայաստանում քրիստոնեության մուտքը խորհրդանշող նախաքանդակը (1999):
Գործերից պահվում են ՀԱՊ-ում, մի շարք երկրների պատկերասրահներում:
Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2003):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |