ՄԱԴԱՄ ԲԵՅ (Madame Bey)
Երգչուհի, սպորտի մենեջեր:
Ծնվել է Կ.Պոլսում:
Ուսանել տեղի Ամերիկյան քոլեջում:
Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղափոխվել է ԱՄՆ,
ստացել երաժշտական կրթություն:
Որպես մեցցո-սոպրանո հանդես է եկել Ուաշինգթոնում, Նյու Յորքի Քարնեգի Հոլում:
Ամուսնացել է թուրքական հյուպատոսարանի առաջին քարտուղար Սադըք Բեյի հետ և բնակվել Նյու Ջերսիում:
Ամուսնու մահից հետո Նյու Յորքում բացել է «Մադամ Բեյի մարզական ճամբարը», որը 1910-ականների վերջից հայտնի է դարձել ԱՄՆ-ի մարզական շրջանակներում:
Նրա մոտ են մարզվել ամերիկյան հայտնի մարզիկներ Ջին Թըրնին, Միքի Ուոքերը, Պաոլինո Ուզդոմը, Պրիմո Կառներան, Թո Լուիսը, Բադի և Մաքս Բեյերները, Թոմի Ֆորը, գերմանացի Մաքս Շմելինգը և այլք:
Մեծ սեր է վայելել մարզիկների շրջանում, որոնք նրան համարել են իրենց մայրը:
Մշտապես նշել է իր հայ լինելը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


