MAXAQIA ORMANYAN / ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ
Աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգ. պահպանող. ուղղության գործիչ,
Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896-1908):
Ավազանի անունը՝ Պողոս,
Ծնվ. 11 (23).02.1841թ., Կ. Պոլիս:
Մահ. 06(19).11.1918թ., Կ. Պոլիս:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մխիթարյան վարժարանում,
1851-ից ուսումը շարունակել է Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում,
1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում, ընդունել է կաթոլիկություն:
1867-ին նշանակվել է Հռոմի Անտոնյանց վանքի վարժարանի տեսուչ:
1868-ին ստացել է իմաստասիրության, աստվածաբանության, եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ:
Տիրապետել է իտալերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, թուրքերեն լեզուներին:
Խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից՝ 1870-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրված հոդվածներով բացահայտ պայքարել է հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ:
Այդ շրջանում գրել է «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (իտալ., 1870), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (ֆրանս., 1872), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (իտալ., 1872), «Վատիկան և Հայք» (ֆրանս., 1873), որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկում:
1875-ին Հռոմում հանդիպել է Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր:
1877-ին Կ. Պոլսում հրաժարվել է կաթոլիկությունից և 1879-ին ստացել Հայաստանյայց առաքել, եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան:
1880-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, կապ հաստատել «Պաշտպան հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում:
1886-ին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս,
1887-ին Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել է Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու: Սակայն ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆի ազատախոհ ճառերը գրավել են ռուսական, իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է կայսրության սահմաններից:
1889-ին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր ու իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ:
Ընտրվելով Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆը սուլթան Աբդուլ Համիդ ll-ի արյունոտ բռնապետության պայմաններում վարել է զգույշ, չափավոր, պահպանող, քաղաքականություն, ինչը հարուցել է ազգային կուսակցությունների առաջնորդների, մտավորականության ու Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը, և հանիրավի ամբաստանվել է:
1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆին հայտարարել պաշտոնանկ:
1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխան, ժողովն արդարացրել Է նախկին պատրիարքին (ի պաշտպանություն ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆի՝ ճառով հանդես Է եկել Գ. Խ. Զոհրապը):
Պաշտոնաթող ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆը զբաղվել Է գրականության և գիտության գործունեությամբ:
Գրել Է «Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը, գրականութիւնը ու ներկա կացութիւնը» (1910-ին՝ ֆրանս., 1911-ին՝ հայ., 1912-ին՝ անգլ., 1913-ին՝ ռուս.) աշխատությունը:
1911-ին հրատարակել Է «Համապատում» (4 ավետարանների համեմատ, միացյալ տեքստը) գիրքը:
1914-ին Ազգային ժողովի հանձնարարությամբ մեկնել Է Երուսաղեմ՝ պատրիարքության վեճերը հարթելու:
1914-17-ին Երուսաղեմի Ա. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում:
1918-ին վերադարձել է Կ. Պոլիս:
Հայ եկեղեցու պատմությանն ու դերին Է նվիրված ՄԱԴԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆի «Ազգապատում» (մաս 1-3,1912- 1927) մեծարժեք աշխատությունը, որտեղ շարադրվել Են «Հայ Ուղղափառ Եկեղեցւոյ անցքերը սկզբէև մինչեւ մեր օրերը...»:
Արժեքավոր աշխատություն է նաև կյանքի վերջին տարիներին գրած «Խոհ եւ խօսք»-ը (1929):
Երկեր.
Աթոռ Հայաստանյայց, Էջմիածին, 1972:
Ծիսական բառարան, Ե., 1992:
Հայոց եկեղեցին Եւ իւր պատմութիւնը..., Ե.,1993:
Համապատում, Չորս Աւեւոարանների պարունակութիւնը, էջմիածին, 1997:
Ազգապատում, մաս 1-4, Էջմիածին, 2002:
Գրակ.
Պոզապալյան Հ., Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի համառոտ կենսագրությունը, «Էջմիածին», 1961, № 5:
Աիրուն ի Հ., Օրմանյան և իր ժամանակը, «Էջմիածին», 1961, № 5-9, 11-12, 1962, № 1-5:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |