ՄԱՅԱ ԻՆՃԻԿՅԱՆ ՀՐԱՆՏԻ
Քիմիկոս-օրգանիկ: Քիմ. գիտ. դոկտորր (1966), պրոֆ. (1973), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթ. անդամ՝1986-ից):
Ծնվ. 01.05.1930թ., Մոսկվա:
Ռ.Հ. Խաչատրյանի կինը:
Ավարտել է ՄՊՀ (1953) և նույն թվականից աշխատել ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում,
1970-ից՝ տարրական-օրգանական միացությունների լաբորատորիայի վարիչ,
2003-ից, միաժամանակ՝ փոխտնօրեն:
Աշխատանքները վերաբերում են ջրահիմնային միջավայրում չորրորդային ամոնիումային աղերի առկայությամբ ընթացող ալկիլացման ռեակցիաների ուսում նասիրությանը:
Հայտնաբերել է (1961, Ա. Բաբայանի հետ) ab և bg չհագեցած խմբեր պարունակող ամոնիումային աղերում ընթացող նոր փոխազդեցություն և անվանել «վերախմբավորման-ճեղքման ռեակցիա »:
ՀՀ-ում առաջինն է հետազոտել ֆոսֆոր և բորօրգ. միացությունները:
Ուսումնասիրել է չհագեցած խումբ պարունակող չորրորդային ֆոսֆոնիումային աղերի իզոմերիան, հիմնային հիդրոլիզի, ջերմային ճեղքման ռեակցիաները:
Ստացել է նոր տիպի ֆոսֆոբետաիններ:
Սինթեզել է բույսերի պաշտպանության մի շարք ակտիվ պատրաստուկներ, ուսումնասիրել ածխածին-տարր (ազոտ, ծծումբ, թթվածին, հալոգեն) կապի խզման ռեակցիաները:
Պարգևատվել է
ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ (2003):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |