ՄԱՆԵ-ԷՌՆԱ ՇԻՐԻՆՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ
Պատմաբան, բյուզանդագետ:
Ծնվ. 07.02.1952թ., ք. Ախալքալաք:
Պատմական գիտությունների դոկտոր (2002):
Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի դաս. բանասիրության (1975) և ԵՊՀ ռուս. բանասիրության (1976) ֆակ-ները:
1976-78-ին հուն, և լատ. է դասավանդել ԵՊՀ-ում, 1976-77-ին'ԵՌՕԼՄԻ-ում:
1982-90-ին' ՀԽԱՀ ԳԱ Արևելագիտության ինսւո-ի գիտաշ-խատող,
1990-99-ին՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող,
1999-ից՝ հին բնագրերի ուսումնասիրման և հրատարակման գիտ. խմբի ղեկավար:
1998-ից՝ «Հայկականք» ("Armeniaca"), 2000-ից՝ «Աշտանակ» պարբերագրքերի գլխ. խըմ- բագիր:
2003-ից՝ Մոսկվայում հրատարակվող «Ուղղափառ հանրագիտարանի» (ռուս.) համակարգող, Ազգ. բյուզ. կոմիտեի (Մատենադարան) փոխնախագահ:
Աշխատությունները վերաբերում են Հունաբան դպրոցի թարգմանություններին, վաղ բյուզ. և հայկ, պատմագրությանը, հայ-հուն. մշակութ. կապերին:
Երկ. Socrates Kirchengeschichte, Berlin, 1995 (հա-մահեղինակ); The Anonymous Writing of [Zeno], Leiden Bril, 1999 (համահեղինակ); Parallel Aligned Text and Bilingual Concordance of the Armenian and Greek Versions of Vita Silvestri, Dutch Studies in Armenian Language and Literature, Amsterdam-Atlanta, 2004 (համահեղինակ); The Armenian Version of the Greek Ecclesiastical Canons, Frankfurt Main, 2003 (համահեղինակ); Armeniaca, English Summaries of Armenological Publications in Armenia, Y., 2002.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |