ՄԱՆՈՒԿ ՄԱՀՏԵՍՅԱՆ ԱԿՈԲՋԱՆԻ
Նկարիչ:
Հ.Կ. Այվազովսկու հետևորդներից:
Ծնվ․ 24.04(06.05).1857թ․, գ. Օրբազար (այժմ՝ Արմյանսկ՝ Ղրիմում)։
Մահ․ 05(18).05.1908թ․, Սիմֆերոպոլ։
1878-ին ընդունվել է Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաները,
1892-ին ստացել «ոչ դասական նկարչի» կոչում:
1892-ից աշխատել է Թեոդոսիայում՝ Հ. Այվազովսկու արվեստանոցում, ապա հաստատվել Սիմֆերոպոլում:
1886-ից ցուցադրվել է ռուսական պերեդվիժնիկների և այլ ցուցահանդեսներում (Ս. Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով ևն), 1895-ին բացել առաջին անհատական ցուցահանդեսը:
Ձգտել է բնության, տարերքի, ծովային ազատ տարածությունների վավերականության, գունապատկերային ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշերը Սև ծովի վրա», «Ծովի տեսարան առագաստանավով», «Փոթորիկ ծովի վրա», վերջին երկուսը՝ 1898, ՀԱՊ, «Առավոտ», «Պուշկինի Ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում» ևև):
Անհատական ցուցահանդես է ունեցել Սիմֆերոպոլում (1909):
Մ-ի գործերից պահվում են ՀԱՊ-ում, Սիմֆերոպոլի կերպարվ-ի թանգարանում և մասն, հավաքածուներում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |