ՄԱՐԻ ԲԵՅԼԵՐՅԱՆ
Ծնվ. 1877թ., Կ. Պոլիս:
Մահ. 1915թ., Մեծ եղեռնի զոհ:
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ,
հայ կանանց ազատության գաղափարի ռահվիրա:
Հնչակյան կուսակցության անդամ:
Կրթությունը ստացել է Կ. Պոլսի Էսայան վարժարանում, ապա սովորել Բերայի արվեստանոցում:
«Հնչակ» թերթի Կ. Պոլսի թղթակից:
Եղել է 1895-ին սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում հայերի քաղաքական խաղաղ ցույցի կազմակերպիչներից, ժողովրդին հեղափոխության կոչող ելույթ է ունեցել, որից հետո, խուսափելով թուրքական ոստիկանության հետապնդումից, ապաստանել է Եգիպտոսում, զբաղվել ուսուցչությամբ:
1902-03-ին հրատարակել է «Արտեմիս» հանդեսը՝ կանանց ազատության կոչող առաջին հայկական պարբերականը:
1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադառնալով ծննդավայր՝ ուսուցչություն է արել Կ. Պոլսում և Եվդոկիայում:
Հրատարակել է «Դէպի վեր» գրական ստեղծագործությունների ժողովածուն:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |