ՄԱՐԻԱՄ ԶԱՄԱՆԻ ԲԵԳՈՒՄ
Մարիամ Զամանին 16-րդ դարում եղել է Հնդկաստանի թագուհի:
Նա Հնդկաստանի Մեծ մոնղոլական տիրակալ Ջելալ աղ-Դին Աքբարի կանանցից Էր:
Մարիամն ստացել էր ժամանակի հիմնարար կրթություն և իր բարեգործություններով ու խելացիությամբ մեծ հարգանք Էր վայելում բնակչության շրջանում և հնդկական արքունիքում:
Նա հնարավորինս օգնել և պայմաններ է ստեղծել հայ վաճառականների, արհեստավորների համար, առանձին դեպքերում թույլատրել է արտոնություններով գործել:
Այդ և հասարակական գործունեության այլ բնագավառներում նա աջակցություն է ստացել ամուսնուց:
Հայերի խելացի և արդյունավետ գործունեության, նաև թագուհի Մարիամի աջակցությամբ հնդկական արքունիքում բարձր պաշտոններ և աշխատանք էին գտնում հայ թարգմանիչներ, բժիշկներ, դիվանագետներ:
Լինելով բազմակողմանի կրթված, զարգացած անձնավորություն, նրա մոտ ուսանել և դաստիարակվել են արքունի հնդկահայ բանաստեղծ Զուլ-Ղառնայնը, ժամանակի հնդկական նշանավոր իրավաբան, իրավագետ, դատավոր Սիր Աբդըլը, ճանաչում գտած բժշկուհի Հուլիանան, պալատական թարգմանիչ Դոմինգո Պիրեսը և այլ պաշտոնյաներ:
Այդ տարիներին Հնդկաստանում կառուցվող որոշ շինություններում աշխատում էին նաև հայ ճարտարապետներ, որոնք և հայկական ճարտարապետության առանձին տարրեր օգտագործում էին կառույցներում:
Հնդկական թագուհի Մարիամ Զամանի մահվան տարեթիվը ստույգ հայտնի չէ, սակայն հնդկական Լաքնաու քաղաքում նրա գերեզմանին կանգնեցրած հուշաքարը կանգուն է մինչ օրս:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


