ՄԱՐՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԼԵՎՈՆԻ
Ճարտարապետ:
Ծնվ. 05.03.1925թ., Երևան:
Ավարտել է Բաքվի ինդուստրիալ (1949) և Մոսկվայի ճարտ. (1955) ինստ-ները:
1970-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆ.՝ 2002-ից):
1955-69-ին աշխատել է Բաքվի նախագծային կազմակերպություններում,
1969-89-ին՝ Երևաննախագիծ ինստ-ի ճարտ., ապա՝ գլխ. հատակագծի արվեստանոցների ղեկավար, 1989-93-ին՝ փոխտնօրեն:
1950-ից ՄԱՐՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆի նախագծերով Բաքվում իրականացվել են բնակելի տներ, «Կանաչ թատրոնը» (1962), Նավթագործների պողոտայի կառուցապատումը (1964), հյուրանոցային համալիր «Նեֆտյանիե կամնի»-ում (1964-68), Նախիջևանում՝ արվեստի թանգարան (1960) ևն, Երևանում՝ Հվ- արմ. (1970-75), Արմ. (1974, նաև՝ Ա-1, Ա-2, Ա-Յ միկրոշրջանների կառուցապատումը), Նուբարաշենի գլխ. (1983) հատակագիծը, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի վարչ. շենքը (1985), Գյումրու № 58 թաղամասի կառուցապատումը (1990), Ստեփանակերտի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (1990) ևն:
Համահեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» մենագրության (ռուս., 1986): «Տարվա լավագույն նախագիծ» համամիութ. ստուգատեսի դափնեկիր (1983):
ԽՍՀՄ ճարտարապետների միության ոսկե մեդալ (1984, Արլ. Հայաստանի միացումը Ոուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագծի համար):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


