MARTIN KASYAN VAHANI / ՄԱՐՏԻՆ ԿԱՍՅԱՆ ՎԱՀԱՆԻ
Մեքենաշինության և մեքենաշինության տեխնոլոգիայի բնագավառի գիտնական:
ՀՀ-ում մեքենաշինության և մեքենաշինության տեխնոլոգիայի գիտության հիմնադիրներից:
Տեխ. գիտ. դ-ր (1943), պրոֆ. (1944), ՀՀ ԳԱԱ ակտդ. (1956, թղթ. անդամ՝ 1953-ից):
ՀՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1960):
Ծնվ. 14.09.1905թ., Աբասթուման (Վրաստան):
Մահ. 25.10.1995թ., Երևան:
Ա.Ս. Կապանի հայրը:
Ավարտել է Վրացական պոլիտեխ. (1928), Մոսկվայի մանկավարժ. (1934) ինստիտուտները:
1937-49-ին՝ Վրացական պոլիտեխնիկ ինստիտուտի,
1949-88-ին՝ ԵՊԻ մեքենաշինության ամբիոնների վարիչ, միաժամանակ,
1949-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր,
1955-56-ին՝ ՀՀ ԳԱԱ տեխ. գիտ. բաժանմունքի ակադ-քարտուղար,
1957-61-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գիտատեխ. կոմիտեի նախագահ:
Ստեղծել է մետաղների կտրման շարժընթացները կառավարող ֆիզ. մեթոդներ, սահմանել ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահագործման պայմաններում լծորդների որակը և երկարությունը որոշող լավագույն հարաչափեր:
Մշակել է բնական քարերի ամուր տեսակները (այդ թվում և բազալտները) մշակող հատուկ հաստոցներ: «Գիտություն և տեխնիկա» պարբերականի գլխ. (1963-81), ՀՀ ԳԱԱ տեղեկագրի պատասխանատու (1863-88) խմբագիր:
«Գիտելիք» ընկերության հայկական վարչության և գիտատեխ. ընկերության հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ (1980-95):
ՀՀ ԳԱԱ մեքենաշինության գիտ. խորհրդի նախագահ (1966-95):
Պարգևատրվել է ՀՀ Պետական (1970), Տիմեի անվ. (1976) մրցանակներ:
Երկեր.
Մետաղների կտրման հիմունքները, 2 հրտ., Ե., 1961 (համահեղինակ):
Оптимизация режимов резания при решении технологических задач, Е„ 1981 (համահեղինակ).
Գրակ.
Мартын Ваганович Касьян. Библиография, Е., 1975
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |