MARTIROS ABRAHAMYAN (Bashgyarneci Martiros) / ՄԱՐՏԻՐՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (Բաշգյառնեցի Մարտիրոս)
Ծնվ.` 1886թ., գ. Բաշգյառնի (այժմ` Գառնի` ՀՀ Կոտայքի մարզում):
Մահ.` 1957թ., Թեհրան, 1990-ին աճյունը տեղափոխվել և ամփոփվել է Գառնիում:
ՀՀԴ կուսակցության անդամ։
1904-ին անդամագրվել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբին։
1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ` ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար (գործել է Կոտայքում), ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել է Սիսիանի և Գողթնի պաշտպանությանը։
1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանական հեղափոխությանը։
Ցարական իշխանությունները Աբրահամյանին ձերբակալել են և 1909-11-ին բանտարկել Երևանի, ապա` Նովոչերկասկի բանտերում։
Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ (1914-16-ի օգոստ.) եղել է վաշտի հրամանատար Դրոյի կամավորական 2-րդ ջոկատի կազմում,
1918-ին` հեծյալ զորախմբի հրամանատար Բաշ Ապարանի ճակատամարտում։
1920-ի թուրք-հայկական պատերազմի օրերին պաշտպանել է ռազմավար, հատուկ նշանակության Մարգարայի կամուրջը։
1920-ի դեկտ. գործել է Զանգեզուրում,
1921-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Փետրվարյան հակախորհրդ. ապստամբությանը, Հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը։
Նրա զորամասը գրավել է Քանաքեռն ու Երևանը, գրոհել բանտի վրա և ազատել մի շարք քաղաքական գործիչների:
1921-ից` վտարանդի, ապրել է Թեհրանում։
Երկեր
Փետրվարյան օրերից, "Ալիք" Թեհրան, 1957թ. փետրվար 18-22:
Բաշգյառնեցի Մարտիրոսի հուշերը, "Ալիք", Թեհրան, 1978թ., հունիս-դեկտեմբեր:
Գրականություն
Վալադյան վ., Գաղափարի և գործի մարդը(Բաշգյառնեցի Մարտիրոս), "Հայրենիք", 1958, հ.36, N3:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |