ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս:
ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ:
Սոցիալական աշխատանքի հերոս (1965):
1945-51-ին՝ ՀՆՄ նախագահ:

Ծնվ. 28.02.1880թ., Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում):
Մահ. 05.05.1972թ., Երևան:

Ղ. Մ. Սարյանի հայրը:

Ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական (1895), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1903) ուսումնարանները, կատարելագործվել Վ. Մերովի և Կ. Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆի 1896-1903-ի գործերը («Ինքնանկար», «Մաքրավանք», «Սոֆյա Միանսարյան» ևն) ուս. բնույթի են:

Նա 1901-ին առաջին անգամ այցելել է Երևան, Աշտարակ, Վաղարշապատ, Սևան,
1902-ին՝ Անի:

Ստեղծագործական առաջին իսկ շրջանում (1904-09) ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը հրաժարվել է ավանդական, ուս. սկզբունքներից և ստեղծել նոր ու արդիական «սարյանական» արվեստը:

Այդ տարիներին ուսումնասիրելով XIX դ. վերջի և XX դ. սկզբի եվրոպական նորարար, գեղանկարչությունը՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը ավելի է համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ:

1907-ին «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսներում ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը («Հեքիաթ: Արարատի ստորոտին», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Հովազներ», 1907, «Տապ: Վազող շունը», 1909, ևն):

Ստեղծագործական 2-րդ շրջանում (1910-ական թթ.) եղել է Կ. Պոլսում (1910), Եգիպտոսում (1911), Պարսկաստանում (1913):

Այդ շրջանի պատկերները («Կ.Պոլիս: Փողոց: Կեսօր», 1910, «Բանաններ», 1911, «Փյունիկյան արմավենի», 1911, «Քաղաքիկի ծաղիկները», 1914, «Ա. Ծատուրյան», 1915, «Դաշտային ծաղիկներ», 1918, ևն) թեմատիկայով ու կերպսսվորմամբ կոնկրետ-իրական են, բայց ոչ բնականի նմանակը և ոճաձևաբանական, գունագր. առումով զարգացնում են նախորդ շրջանի որոշ գործերի սկզբունքները՝ յուրովի պահպանելով նաև տեսիլքային կողմնորոշումը:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը հայ արվեստի յուրատեսակ ըմբռնմամբ համաձուլել է եգիպտական կերպարվեստի մոնումենտալության, ճապոնական գունագրության որոշ հատկանիշներ, Պ. Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտման Վան Գոգի մաներան՝ ստանալով նոր, յուրահատուկ սարյանական արժեք ու որակ:

Մեծ եղեռնի օրերին ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը աշխատել է Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում, Հ. Թումանյանի, Գ. Լևոնյանի և այլոց հետ Էջմիածնում օգնել է հայ գաղթականներին:

1916-ին մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Հ. Սուրենյաևցի հետ ձևավորել Վ. Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան,
1919-ին Նոր Նախիջևանում հիմնել գավառագիտական թանգարան:
1921-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկսվել է ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆի ստեղծագործական 3-րդ շրջանը:
1921-1925-ին եղել է Հայաստանի պետական թանգարանի հիմնադիր-վարիչը,
օգնել ԵԳՌՒ-ի հիմնադրմանը,
Հ. Կ. Կոջոյանի հետ ստեղծել ՀԽՍՀ զինանշանը,
1923-ից աշխատակցել Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին,
Կերպարվեստից աշխատողների ընկերությանը,
1924-ին մասնակացել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին,
1928-ին անհատական ցուցահանդես ունեցել Փարիզում (հայրենիք տեղափոխող նավի հրդեհից նկարների մեծ մասն այրվել է):
1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակիի:
1923-ից ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ՝ «Հայաստան», «Լեռներ: Հայաստան» (երկուսն էլ՝ 1923), «Զանգվի ափը» (1930), «Ծաղիկներ» (1945), Ե. Չարենցի (1923), Ս. Աղաջանյանի (1930), Թ. Թորամանյանի (1934), Ս. Մալխասյանցի (1943) դիմանկարները, «Բակի անկյուն» (1953) ևն:

Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ կտավներում առանձնանում են Արարատյան հովտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնապատկերները:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը պատկերել, շնչավորել է Հայաստանն իր «շոշափելի գոյությամբ», արտահայտել ազգ. ոգու և բնաշխարհի գեղեցկությունն ու միասնականությունը:

«Իմ հայրենիքը» նկարաշարի (1952-58) համար արժանացել է Լենինյան մրցանակիի (1961):

Ձևավորել է Ա. Իսահակյանի «Բանաստեղծություններ» (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ» (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» (1933), Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ» (1934) և այլ գրքեր:

Բեմաևկարչական գլուխգործոցներ են Սպենդիարյանի «Ալմաստ» (1930՝ Օդեսա, 1933՝ Երևան, 1939՝ Մոսկվա, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1941), Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար»(1935), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1956, Խ. Եսայանի, Ա. Միրզոյանի հետ) օպերաների(բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի (1956, Մոսկվայի Վախթանգովի անվ. թատրոն) բեմադրությունների ձևավորումները:

Ստեղծել է նաև Երևանի Առաջին պետ. թատրոնի վարագույրը (1923):

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է:

1955-ից Հալեպում գործում է Սարյան ակադեմիան,
1967-ից Երևանում՝ Սարյանի տուն-թանգարանը (ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆի անվ. փողոցում):

Երևանում տեղադրված է ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆի հուշարձանը (1986, քանդ.՝ Լ. Թոքմաջյան):

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, Մոսկվայի Տրետյակոփան պատկերասրահում, արտասահմ. բազմաթիվ երկրների թանգարաններում, մասն, հավաքածուներում:

1907-ից ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Ս. Պետերբուրգում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլուր:

Պարգատրվել է.
ՀԽՍՀ Պետ. մրց. (1965),
Բրյուսելի միջազգ. ցուցահանդեսի ոսկե մեդալ (1958):
ԽՍՀՄ ԳԽ պատգմ. (1946-58):

Երկեր.
Գրառումներ իմ կյանքից, Ե., 1980:
Из моей жизни, 4 изд., М., 1990.

Գրակ.
Դրամբյան Ռ., Մարտիրոս Սարյան, Ե., 1960:
Խալաթյան Լ., Սարյանը և թատրոնը, Ե.,1960:
Մաթեվոսյան Վ., Մարտիրոս Սարյան, Ե., 1975:
Նույնի, Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները, Ե., 1980:
Նույնի, Մարտիրոս Սարյան:
Գրքային նկարազարդումները, Ե., 1980:
Ղազարյան Մ., Աղայան Ա., Մարտիրոս Սարյան:
Կյանքի և ստեղծագործության տարեգրություն, Ե., 1980:
Музей Мартироса Сарьяна, вступ. слово Ш. Хачатряна, М., 1973 (на русск., арм., франц. яз.);
Мартирос Сарьян, автор текста А. А. Каменский, составители альбома
Ш. Г. Хачатрян, Л. Л. Мирзоян (հիմն. գրկ. ցանկով), Л., 1987;
Агасян А. В., Мартирос Сарьян. Ранее творчество, Е., 1992;
Раздольская В., Мартирос Сарьян, СПб, 1988; Sarian, Canada, 2001.

* * * *

«Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը»:
«Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին...»:
«Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ»:
«Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը...»:
Մարտիրոս Սարյա

* * * *

«Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինը»:
Վահրամ Փափազյան, դերասան

* * * *

«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»:
Կոնստանտին Պաուստովսկի, ռուս գրող

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 24018
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258442809430_martiros_saryan_1.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258432911475_martiros_saryan_12.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258492193256_martiros_saryan_11.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258471081457_martiros_saryan_10.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258468748344_martiros_saryan_9.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258496241517_martiros_saryan_8.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258426717199_martiros_saryan_7.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258494782567_martiros_saryan_6.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258482459840_martiros_saryan_5.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258432653441_martiros_saryan_4.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258412863161_martiros_saryan_3.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134597258432704720_martiros_saryan_2.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136205033487249773_Martiros_Saryan.jpg

    ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958461044190_1_1_1.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958436670520_174049_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958424532569_Balkovskiy_Martiros-Saryan.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958456087737_Martiros_Saryan_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958497366914_Martiros_Saryan_1_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13620695845228351_Martiros_Saryan_2-1.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958475291661_martiros_saryan_statue_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13620695848222366_Sarian_khatchkar_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958453597449_saryan_anunner_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206958435673286_saryan_anunner_1_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13620695849709427_saryan_anunner_2_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13620695844502719_saryan_anunner_3_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13620695849048077_saryan_anunner_4_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206969622328355_saryan_anunner_5_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206969683360533_saryan_anunner_6_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206969741957216_saryan_anunner_7_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206969734307238_saryan_igityan_001.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ
  • ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136206969751964168_Saryan_OldYerevan.jpg

    ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947), ՀԽՍՀ ԳԱ (1956) ակադեմիկոս: ՀԽՍՀ (1926), ԽՍՀՄ (1960) ժողովրդական նկարիչ: Սոցիալական աշխատանքի հերոս (1965): 1945-51-ին՝ ՀՆՄ նախագա

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ ՍԱՐԳՍԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott