MESROP (Petros) CHMNASHYAN GEVorgi / ՄԵՍՐՈՊ (Պետրոս) ՃՄՆԱՇՅԱՆ Գևորգի
գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ:
Ծնվ. 11.01.1908թ., Անկարա:
Մահ. 13.04.1974թ., Վենետիկ:
1931-ից` Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ:
1939-42-ին` Սուրատ-Ռափայելյան վարժարանի տնօրեն,
1942-ից, ընդմիջումներով` «Բազմավեպի» խմբագիր,
1955-69-ին, միաժամանակ` տպարանապետ:
Լույս են տեսել ճ-ի «Պատմութիւն արդի հայ գրականութեան» (հ. 1, 1953), «Հայ գրականութեան նոր շրջանի համառօտ պատմութիւն» (1973), «Լորդ Բայրոնը Ս. Ղազարում» (ֆրանս., 1960), «Սայաթ-Նովա» (1964), «Ս. Ներսէս Շնորհալու շարականները» (1975) ուսումնասիրությունները, «Հոգե տւսւիդ» (1954), «Լուսաղբիւր» (1960), «Մեսրոպական» (1963), «Փշրուած քնար» (1973) բանաստեղծությունների ժողները: ճ. կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականութեան» (հ. 1, 2, 1957, 1960) հատընտիրը, «Հայկական մանրանկարչութիւն» (1966) ալբոմը:
Խմբագրել է նաև «Հայ ընտանիք» (1970-73) ամսագիրը:
Երկ.
Փոլ Վալերի եւ իր բանաստեղծութիւնը, Վնտ., 1947:
Հ. Արսէն Ղազիկեան եւ իր թարգմանու- թիւնները, Վնտ., 1974:
Գրկ.
Տեր-Ներսեսյան Ն., Խմբագրապետը, «Բազմավեպ», 1974, № 1-2:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |