MESROP ASHCHYAN / ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Եկեղեց., հաս. գործիչ, արքեպիսկոպոս:
Ավազանի անունը՝ Հրայր:
Ծնվ. 03.01.1941թ., Բեյրութ:
Մահ. 02.12.2003թ., Նյու Յորք, ամփոփվել է Անթիլիասում (Լիբանան):
ՀՀ ԳԱԱ պատվ. դ-ր (2001):
Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը (1961, Անթիլիաս):
1962-ին ուսանել է Շվեյցարիայում,
1963-ին ԱՄՆ-ում անցել է համալսարան, քահանայության հատուկ դասընթաց, ապա ծառայել Փարիզում:
1970-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Բրինստոնի համալսարանում ուսանել է աստվածաբանություն, Ներսէս Լամբրոնացու «Հռոմկլայի ճառ»-ի ուսումնասիրության և անգլ. թարգմանության համար ստացել մագիստրոսի աստիճան, ապա՝ Երկրորդ մագիստրոսի տիտղոս:
1963-ին ձեռնադրվել է վարդապետ,
1977-ին՝ եպիսկոպոս:
1964-70-ին դասավանդել է Անթիլիասում ու Հալեպում, եղել Դպրեվանքի տեսուչ և Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրեն:
1973-77-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա),
1978-98-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմերի առաջնորդի պաշտոնը:
ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆի 20-ամյա թեմակալության ընթացքում օծվել է 13 եկեղեցի, բացվել 4 վարժարան, հրատարակվել ավելի քան 60 կրոն, և պատմ. գրքեր (հայ., անգլ.):
1978-ից լույս է ընծայել «Աութրիչ» անգլ. ամսաթերթը:
1993-ին ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆի ջանքերով հիմնվել է առաջնորդարանի հիմնադրամը:
1992-ից «Մեծն Ներսես» բարեգործական, հասարակական և «Արամ Մանուկյան» մշակութուային ու հաս. կազմակերպությունների նախագահ:
1996-2000-ին՝ ս. Էջմիածնում Հայաստանում քրիստոնեությունը պետ. կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի տնօրեն:
2000-ից՝ «Մուղնի» հրատարակչության հիմնադիր-տնօրեն:
Կարինթիայի ասպետական ընկերության հոգևոր խորհրդատոփ ս. Գևորգի մեծ շղթա (1984):
ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆ հեղինակ է հայ. և անգլ. լեզուներով աստվածաբան., հայագիտ., բարոյագիտ. գրակ, և հրապարակախոս, ուսումնասիրությունների:

Երկ.
Կեանքի և հաւատքի էջեր, Նյու Յորք, 1993:
Հանդիպումներ Նյու Յորք, 1993: էշեր հայ եկեղեցւոյ պատմութենէն, 2 հրտ., Ե., 1994:
Լուսաւորչի լոյս նշխարները, էջմիածին, 2000:
Պահն ու յաւերժութիւնը, Ե., 2002:
Արագահաս Սուրբ Սւսրգիս, Ե., 2002: Armenian Church Patristic and other Essays, N. Y., 1994;
The Catholicosi of Etchmiadzin, N. Y., 1995.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4688
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԱՏՅԱՆԱ ՄԱԽՄՈՒՐՈՎԱ (ԹԱԳՈՒՀԻ ՄԱԽՄՈՒՐՅԱՆ) ԼԵՎՈՆԻ Կինոդերասանուհի: ՀԽՍՀ մշակույթի վաստ. գործիչ (1975): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott