MIHRAN LISICYAN VAR DANI / ՄԻՀՐԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ ՎԱՐ ԴԱՆԻ
Ճարտարապետ:
Ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆ. (1963):
ՌԽՖԱՀ վաստ. ճարտ. (1983):
ՌՌ ճարտարապետության և շինարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ:
Ծնվ. 13.02.1913թ., Թիֆլիս:
Մահ. 1998թ., Մոսկվա:
Ա. Ռ. Լիսիցյանի եղբոր որդին, Մ.Վ. Լիսիցյանի եղբայրը:
Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը (1937):
1944-ից՝ Օդանավակայանների կառուցման գլխավոր վարչության օդանավակայանների նախագծման և կառուցման արվեստանոցի պետ:
ՄԻՀՐԱՆ ԼԻՍԻՑՅԱՆի նախագծերով իրւսկանցվել են բնակելի տներ Մոսկվայում (1948-50), Խաբարովսկի մարզապալատը (1958), միջազգային ցուցահանդեսների ԽՍՀՄ տաղավարներ՝ Կարաչիում (1955), Քաբուլում (1958), Ռամասկոսում (1959) և այլուր:
1944-ից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում:
1961-71-ին՝ ներքնատեսքի,
1971-76-ին՝ բնակելի տների ամբիոնների վարիչ,
1958-71-ին՝ պրոռեկտոր:
1969-71-ին՝ Քաբուլի պոլիտեխ. ինստ-ի ռեկտորի խորհրդական:
Համահեղինակ է «Բնակելի տների ճարտարապետական նախագծում» (ռուս., 1964, 1972, 1990) և «Հասարակական շենքերի ներքնատեսքը» (ռուս., 1973) բուհական դասագրքերի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |