ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

Ծնվ. 20.07.1928թ., գ. Ջաջուռ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում):
Մահ. 23.02.1975թ., Երևան:

Սովորել է ԵԳՈՒ-ում (1947-52), ԵԳԹԻ-ում (1952-54), ավարտել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1960):

Ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան, հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ («Տեր Զորի ճանապարհին», 1964, «Գաղթ», 1965-67, «Ջուլհակուհիներ», 1958, «Տերևներ հավաքողները», «Ջաջուռ», երկուսն էլ՝ 1960, «Հաց են թխում», 1963), նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ:

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆը պատկերները կառուցել է գունային ուժեղ հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967, «Խաչելություն», 1975):

1962-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում գույների արտասովոր հնչեղությամբ է ձևավորել «Երեք բալետ-նովել»- ը [«Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս» (ըստ Ռոսսինիի, Ռավելի, Գերշվինի երաժշտության)]:

Բեմանկարչական ինքնատիպ այս սկզբունքն է զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի հասցրել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի (1971), Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի (1974) ձևավորումներում:

Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գ-ում ստեղծել է որմնանկարներ:

Պարգևատրվել է ՀԽՍՀ Պետ. (1975), Մ. Սարյանի անվ. (1980, երկուսն էլ՝ հետմահու) մրցանակներով:

Երևանում բացվել է ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆի արվեստանոց-թանգարանը (1977), Ջաջուռում՝ թանգարանը (1982):

* * * *

«Կարևոր չէ, որտեղ ես աշխարհ եկել, Լոնդոնում թե խուլ գյուղում? Կարևորը որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն ինչ տեսել ես մանուկ հասակում կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բաարձր բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»:
ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

* * * *

Գրակ.
Զարգարյան Յա., Իմ Մինասը, 5 հրտ., Ծ., 2004:
Игитян Г., Минас Аветисян, М., 1970;
Минас Аветисян [Альбом репродукций. Сост. и авт. вступ. статьи Г. Игитян], Л., 1975; Минас Аветисян. Графика, М., 1987.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 13055
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13411781755663008_minas-avetisyan1.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134117817576064871_minas-avetisyan2.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134117817546936569_minas-avetisyan3.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134117817584745230_minas-avetisyan4.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134117817544609875_minas-avetisyan.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ
  • ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13801970121792088_minas_avetisyan.jpg

    ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967):

    ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott