ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար
Ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում:
Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից:
1943-50թթ սովորել է Փարիզի կոնսերվատորիայում:
1950թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ վարպետների հետ:
1954թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը:
1958թ. մեկնել է ԱՄՆ, որտեղ համագործակցել է Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրանի և Հանք Ջոնսի հետ: Հաջորդ տարի բասիստ Գայ Փեդերսենի հետ թողարկել է հաջորդ ձայնասկավառակը` «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»:
Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ:
Ավելի շատ հայտնի է շուրջ 200 ֆիլմերի համար գրված երաժշտությամբ:
Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը:
Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 3 անգամ արժանացել է «Օսկար» (13 անգամ ներկայացվել է), 5 անգամ` «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


