ՄԻՔԱՅԵԼ ԹԱՎՐԻԶՅԱՆ ԱՐՍԵՆԻ
Դիրիժոր:
ԽՍՀՄ ժող. արտիստ (1956):
Ծնվ. 14(27).05.1907թ., Բաքու:
Մահ. 17.10.1957թ., Երևան:
Սովորել է Բաքվի կոնսերվատորիայում (1923-26), ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի (1932), դիրիժոր. (1934) բաժինները:
1935-ից' Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր,
1938-ից' գլխ. դիրիժոր,
1946-ից'գեղ. ղեկավար:
Ղեկավարել է Մ. Գլինկայի «Իվան Սուսանին», Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն », Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» ևն, իրականացրել Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», Հ. Մտեփանյանի «Լուսաբացին», Ա. Այվագյանի «Թափառնիկոս», Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները:
1948-ին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»):
ՄԻՔԱՅԵԼ ԹԱՎՐԻԶՅԱՆի կատարմանը բնորոշ էին ռոմանտիկ, ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունությունը և ռիթմի սուր զգացողությունը:
Հանդես է եկել նաև. որպես սիմֆո-նիկ դիրիժոր:
ԽՍՀՄ (1954-58), ՀԽՍՀ (1947- 1955) ԳԽ պատգմ.:
ԽՍՀՄ Պետ. մրցանակներ (1946, 1951):
ՄԻՔԱՅԵԼ ԹԱՎՐԻԶՅԱՆի անունով կոչվել է երաժշտական դպրոց Երևանում:
Գրակ.
Խանջյան Հ., Միքայել Թավրիզյան, Ե., 1957:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |