ՄԻՔԱՅԵԼ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ ՏԱՐԻԵԼԻ

Կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, գեներալ-համհարզ,
Ռուսաստանի պետական և ռազմական գործիչ,
Լոռիս-Մելիքյանների ազնվական տոհմից:
Ծնվ. 1825թ., Թիֆլիս:
Մահ. 12.12.1888թ., Նիցցա (Ֆրանսիա), թաղվել է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում:
Սովորել է Լազարյան ճեմարանում և Ս. Պետերբուրգի հեծելազորի յունկերների դպրոցում:
1840-ական թթ. մասնակցել է Շամիլի գլխավորած լեռնականների դեմ ռազմական գործողություններին: Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-56) աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրապոլի ու Կարսի մարտերում, ստացել գեներալ-մայորի կոչում:
1860-73-ին՝ Հվ. Դաղստանի զինվորական պետ և Ռերբենդի քաղաքապետ, Թերեքի մարզի պետ: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար:
Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձունքներում Սուխթար փաշայի ջախջախումը, Կարսի գրավումը:
1879-ին նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ,
1880-ի փետր. 12-ին՝ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ (դիկտատոր, լիազորություններով), հանձնաժողովի վերացումից (իր իսկ նախաձեռնությամբ) հետո՝ ներքին գործերի նախարար:
1881-ին ՄԻՔԱՅԵԼ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎը պաշտոնաթող է եղել և հիմնականում ապրել է արտասահմանում:
Գրել է «Կովկասի կառավարիչների մասին 1776թ. մինչև XVIII դ. վերջը» (1883, ռուս.), «Նոթեր Հաջի Սուրադի մասին», «Երկտող Թերեքի մարզի կացության մասին» (1889, ռուս.) և այլ գործեր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

