ՄԻՔԱՅԵԼ ՌԵՍՏԵՆ
Նույն ինքը՝ Միքայել Պատկանյան Պետրոսի:
Բժիշկ:
Ծնվ. 1755թ., Կ. Պոլիս:
Մահ. 1844թ., Կ. Պոլիս:
Ս. Պ. Պատկանյանի եղբայրը:
Ավարտել է Պիզայի (Իտալիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը (1799):
1818-ին տեղափոխվել է Եգիպտոս, եղել պալատական բժիշկ:
Վենետիկում լույս է ընծայել «Բժշկականութիւն» (1822, լրացումներով վերահրտ.՝ 1832) երկհատորանոց աշխատությունը:
Առաջին հատորում ներկայացված են տենդերի դասակարգումը, հայտնի տարբեր հիվանդությունների (հատկապես նյարդաբանական և վեներական) կլինիկական պատկերը, պատճառները, բուժումը: Երկրորդ հատորը բժշկական տերմինների բացատրական բառարան է (լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հայերեն), ընդգրկում է 2500 տերմին (օտար տերմինները հայատառ են):
1833-ին հաստատվել է Կ. Պոլսում, գրել «Կրթութիւն բժշկական արուեստի» աշխատությունը (մաս 1-6, 1833- 1841), որտեղ շոշափել է տեսական, մեթոդաբանական և ընդհանուր ախտաբանության մի շարք հարցեր:
Տեղեկություններ է տվել անոթազարկի, հիվանդի հարցազննման, հիվանդությունների օբյեկտիվ ախտանշանների մասին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |