ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական, Կրոնական գործիչ, Հանրային գործիչ
Բնակավայրը` Իտալիա

Գիտամշակութային և եկեղեցական, հասարակական գործիչ,
Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը:

Ավազանի անունը՝ Մանուկ:

Ծնվ. 07.02.1676թ., ք. Սեբաստիա (պատմական Փոքր Հայք):
Մահ. 27.04.1749թ., Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում (Իտալիա):

1685-91-ին ուսանել է ծննդավայրի Ս. Նշան,
1691-92-ին՝ Ս. Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում:

1693-ին մեկնել է Բերիա (Հալեպ), ծանոթացել կաթոլիկ միսիոներների հետ:
1696-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա,
1699-ին՝վարդապետ:

1700-ին Կ. Պոլսում իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց: 1701-ի սեպտեմբերի 8-ին համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն, հաստատել կանոնադրությունը:
1703-ին ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն մեկնել է Մորեա (Հին Պելոպոնես) և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը:
1705-ին այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղի իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար:
1706-ին ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը:
Խուսափելով թուրքական հարձակումներից՝ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու միաբանությունը 1715-ին թողել է Մեթոնի վանքը և տեղափոխվել Վենետիկ. Ծերակույտի 1717-ի սեպտեմբերի 8-ի հրովարտակով միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն կառուցել է եկեղեցի, բացել դպրոց (որին ինքը համալսարան է կոչել), հիմնել է մատենադարան, հրատարակել շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր):

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի [«Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» (1727)] առաջին մասը թրքախոս հայերին հասկանալի լինելու համար շարադրել է թուրքերեն, երկրորդը՝ հայերեն, անտիպ] հեղինակն է:

Երևույթ է «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան սեռի» (1730) երկը, որտեղ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության, առոգանության և այլ հարցերի:

Այս գիրքը դարձել է Անտոն I կաթողիկոսի գրած վրացերենի առաջին քերականության հիմքը:

Հայագիտության մեծ ներդրում է ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1,2,1749, 1769) մեծածավալ աշխատությունը:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու ստեղծագործություններից է «Տաղարանը» («Գիրք քրիստոնեականի վարդապետութեան» գրքում, 1727), որում ամփոփված ոտանավորները ժամանակի հայ քնարերգության մեջ ուրույն տեղ են գրավում:

Դրանց մի մասը, որպես շարական, երգվում է առ այսօր (երաժշտությունը՝ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու):

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն հրատարակել է նաև կրոնաաստվածաբանական բնույթի երկեր, յոթ այլալեզու թարգմանությունների հետ բաղդատած Աստվածաշունչ (1733), կազմել Ավետյաց երկրի աշխարհացույց (1746):

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Գրակ.
Ագոնց Ս., Պատմութիւն կենաց եւ վարուց տեառն Մխիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի եւ Աբբայի, Վնտ., 1810:
Թորոսյան Հ., Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստացւոյ, Վնտ., 1932:
Ֆեր հաթյան Բ., Մխիթար:
Մարդը, հայը, սուրբը, Վնն., 1976:
Ճեմեճյան Ս., Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը, Վնտ., 1980:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 8024
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=136024453142313684_mkhitar_sebastaci.jpg

    Գիտամշակութային և եկեղեցական, հասարակական գործիչ, Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը:

    ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott