ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏ
Նույն ինքը՝ Մխիթար Բեկ:
Ծնվ. XVII դ. վերջ, Գանձակ (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում):
Մահ. մոտ 1730թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Այունիքի մարզում):
XVIII դ. 20-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից, Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը:
Մասնակցել է Դավիթ Բեկի գլխավորած կռիվներին, իսկ նրա մահից հետո ինքն է ղեկավարել պայքարը:
Ընտրվել է Կապանի իշխան, օսմանյան բանակների դեմ պայքարի նպատակով զորակցության աղերսագիր-ուղերձ է հղել ռուս, արքունիք:
1727-ին հարձակվող թուրքական ուժերի դեմ կազմակերպել է Հալիձորի պաշտպանությունն ու հակագրոհը, ապա փայլուն հաղթանակ տարել Մեղրու մոտ:
Նպատակադրվելով հայ-պարսկական միացյալ ճակատ ստեղծել Թուրքիայի հարձակումների դեմ՝ Պարսկաստանի Թահմազ II շահը, ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի հաղթանակների տպավորության ներքո, ճանաչել է Սյունիքի հայերի անկախությունը: Սակայն թուրքական մեծաքանակ զորքերի ընդհանուր հարձակման հետևանքով ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի գլխավորած ազատագրական ուժերը, ի վերջո, մատնվել են անհաջողության՝ խորացնելով սկիզբ առած ներքին տարաձայնությունները: ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏը ստիպված հեռացել է Հալիձորից և ամրացել Խնձորեսկում, որտեղ և դավադրաբար սպանվել է հայրենակիցների ձեռքով:
ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏին է նվիրված Ս. Ն. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հույսի աստղ» կինոնկարը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |