MKRTICH AVETISYAN (Terlemezyan) AVETISI / ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆ (Թերլեմեզյան) ԱՎԵՏԻՍԻ
Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Արմենական կազմակերպության (1885, Վան) հիմնադիրներից:
Գլխավորել է այդ կազմակերպության Վանի մասնաճյուղը:
Ծնվ. 12.04.1864թ., Վան:
Մահ. 11.06.1896թ., Ա. Բարդուղիմեոս վանք, Աղբակ գավառում (Վանի նահանգ):
Սովորել է ծննդավայրում, աշակերտել Մ.Ռ. Փորթուգալյանին:
1886-ին թուրքական կառավարությունն ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆին արտաքսել է երկրից,
1889-ին աքսորել Տրիպոլի:
Աքսորավայրից փախած ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆը Մարսելում աշխատակցել է «Արմենիա» շաբաթաթերթին:
1890-ին հրատարակել է «Թուրքիայի հայերն ու իրենց դրացիները» գրքույկը:
1891-ին հրատարակչական գործերով եղել է ԱՄՆ-ում:
1893-ից՝ Սալմաստի, Խոյի, Ուրմիայի և Թավրիզի հայկական դպրոցների թեմական տեսուչ:
1894-ին որպես «Արմենիայի» թղթակից մասնակցել է Մկրտիչ Ա Վանեցու առաքելությանը՝ Պետերբուրգ:
1896-ի հայկական կոտորածների ժամանակ կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը:
ՄԿՐՏԻՉ ԱՎԵՏԻՍՅԱՆ շուրջ 1000 մարտիկներով փորձել է անցնել Պարսկաստան: Սակայն սահմանից ոչ հեռու՝ Ս. Բարդուղիմեոս վանքի մոտ, խումբը շրջապատվել է քրդական համիդիեների և թուրքական սահմանապահ ջոկատների կողմից և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել:
Գրակ.
Տեր-Մկրտչյան Ե., Գանձեր Վասպուրականի, հ.1, Բոստոն, 1967, էջ 454-493:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |