MKRTICH EMIN (KARAPETYAN) HOVSEPI / ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ (ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀՈՎՍԵՓԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

Բանասեր, պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ:

Ծնվ. 25.11.1815թ., Նոր Ջուղա:
Մահ. 25.12.1890թ., Մոսկվա:

Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում:
1834-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը,
1838-ին՝ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայի ֆակուլտետի բանասիրական բաժինը:
1838-ից՝ Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ,
1840-ից՝ նաև տեսուչ,
1848-55-ին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր,
1866-69-ին՝ Վլադիմիրյաև նահանգի դպրոցների վերատեսուչ,
1870-ին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն,
1871-82-ին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր,
1883-90-ին` նաև հայագիտական ամբիոնի վարիչ:
Լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...» (1849) դասագրքերը:
«Վեպք հնոյն Հայաստանի» (1850) ուսումնասիրությունը պատմաքննական գրական առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին:
Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուս.՝ 1881, հայ.՝ 1886), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887) աշխատությունների մեջ:
Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864, ռուս., թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայ.՝ «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875), «Հետազոտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877), «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, ռուս.) և այլ գործերում:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆի առավել ուշագրավ գործերից է «Հայկազանց տոհմական ցուցակ ըստ Հայոց պատմության Մովսիսի Խորենացվո և ժամանակագրական աղյուսակ Հ. Մ. Չամչյանի» (1884, ռուս.) հետազոտությունը:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուս.) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենւսցու «Պատմություն Հայոցը» (1858), Վարդան Արևելցու «Պատմությունը» (1861), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864), ֆրանս.՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն:

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1-3, 1893-97):

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆի կտակած միջոցներով հրատարակվել է «էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.):

Երկեր.
Երկասիրութիւններ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան մասին (1840-1855), Մ., 1898:

Գրակ.
Շահազիզ Ե., Մ.Հ. Էմին, Թ., 1900:
Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մասին, ԲԵՀ, № 1, 1974:
Веселовский Ю.А., Очерки армянской литературы, истории и культуры, Е., 1972.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4244
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ 1922 մարտ 9, Երևան-1995 փետրվար 6, Երևան Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott