ՄԿՐՏԻՉ ՅՈԹՆԵՂԲԱՐՅԱՆ (ՅՈԹՆԵՂԲԱՅՐՅԱՆ)
Հայ ազգային-ագատագրական պայքարի գործիչ,
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ծնվ. 1880-ական թթ., ք. Ուրֆա (Թուրքիա):4
Մահ. 1915թ., Ուրֆա:
Ավարտել է ծննդավայրի դպրոցը:
1910թ-ին կազմակերպել է ինքնապաշտպանական ջոկատ:
1915թ-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Ուրֆայի Զինվորական խորհրդի հետ ղեկավարել է տեղի հայերի ինքնապաշտպանական մարտերը:
Թվով գերակշիռ թուրքերը ճնշել են հայերի դիմադրությունը:
Նոյեմբերի կեսերին բազմաթիվ հայեր, նաև վիրավոր ՄԿՐՏԻՉ ՅՈԹՆԵՂԲԱՐՅԱՆը թշնամու ձեռքը ընկնելու համար ինքնասպան են եղել:
Կինը՝ ԵՂԻՍԱԲԵԹ ՅՈԹՆԵՂԲԱՐՅԱՆը (Ծննդյան թիվն անհայտ է, Ուրֆա: Մահ. 959թ., ԱՄՆ), ուսուցչություն է արել Ուրֆայի մոտ գտնվող Կարմուճ գյուղում, ամուսնու հետ ակտիվորեն մասնակցել է Ուրֆայի ինքնապաշտպանական կռիվևերին:
Հերոսամարտից հետո դատապարտվել է 101 տարվա ազատազրկման, ակայն 1918թ-ին ազատվել է և մեկնել ԱՄՆ:
Գրակ.
Հիսայան Հ., Դիւցազնական հայորդին Մկրտիչ Յօթնեղբարեան, Աթենք, 1937:
Սահակյան Ռ. Օ., Ուրֆայի 1915 թվականի հերոսամարտի պատմությունից, ՊԲՀ, 1988, № 3:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |