Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | և | Օ | Ֆ |
ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆ

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1960)։
Ծնվ.` 26.01.1909թ., Վաղարշապատ:
Մահ.` 20.11.1994թ., Երևան:
Մ. Խ. Աբեղյանի որդին, Ս.Մ. Աբեղյանի եղբայրը։
Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի Վխուտեինում (1927-30), Ա. Պետերբուրգի Պրոլետ, կերպարվ-ի ինստ–ում (1930-31)։
1937-45-ին դասավանդել է ԵԳՈւ-ում, 1954-59-ին՝ ԵԳԹհ-ում։
1939-45, 1967-68-ին` ՀՆՄ վարչության նախագահ։
ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մ. Սարյանի արվեստի ազդեցությամբ։
Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942), «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ՝ ՀԱՊ)։
ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են` «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982)։
ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը («Սևանա կղզին», 1959, Ա.Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Հայկական բնանկար», 1975 ևն)։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |