MOVSES BAXRAMYAN / ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
XVIII դ. 2-րդ կեսի հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, լուսավորիչ:
Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում:
Ապրել է Ռուսաստանում,
1762-67-ին Հովսեփ Էմինի հետ եկել է Կովկաս՝ թուրք-պարսկական լծի դեմ Հայաստանում ապստամբության շարժում կազմակերպելու նպատակով:
Սակայն համոզվելով, որ Հայաստանն ազատագրելու Էմինի ծրագրերն անիրագործելի են, հեռացել է և 1768-ից հաստատվել Հնդկաստանի Մադրաս ք-ում, որտեղ Շ. Շահամիրյանի հետ հիմնադրել է Մադրասի քաղ. խմբակը (1770-ական թթ.):
Իր քաղաքական հայացքները ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆը շարադրել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատության մեջ (Մադրաս, 1773, համառոտ տարբերակը 1786-ին Ս. Պետերբուրգում թարգմանվել և հրատարակվել է ռուս.):
Հայաստանի անկախությունը վերականգնելու միջոցը ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆն համարել է հայ ժողովրդի զինված պայքարը:
Նա կարծում էր, թե լուսավորության միջոցով կարելի է մերժել հին կարգերը և ստեղծել նորը:
Առաջարկել է եկեղեցին անջատել պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց:
Ըստ ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆի՝ անկախության վերականգնումից հետո հայոց պետությունը պետք է ունենար հանրապետական կառուցվածք:
Նա ուսումնասիրել է XVIII դ. Հայաստանում գոյություն ունեցող հարկային համակարգը: Եկեղեցականները կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու գլխավորությամբ պայքարել են Մադրասի խմբակի և ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆի դեմ:
Սակայն ՄՈՎՍԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆի գաղափարները տարածվել են՝ մեծ ազդեցություն թողնելով XIX դ. հայ առաջադիմական հաս-քաղ. մտքի զարգացման վրա:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |