MUMTAZ MAHAL / ՄՈՒՄԹԱԶ ՄԱՀԱԼ
Մումթազ Մահալը (Հեղինեն) ծնվել է 1593 թվականին հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի ընտանիքում:
Նրան անվանել են նաև Արջում անդ Բանո Բեգում:
Ստացել է ժամանակի հիմնարար կրթություն, ունեցել է կանացի նրբագեղություն, գեղեցկություն և եղել է բավականին նրբանկատ: Հոր ծառայության պատճառով մոտ է եղել հնդկական արքունիքին:
Թագաժառանգ Խուրամի խանը նրա հետ ամուսնանում է 1612 թվականին:
1627 թվականին թագաժառանգ Խուրամի խանը դառնում է Հնդկաստանի թագավոր:
Թագադրությունից հետո Խուրամի խանը անվանափոխվում և կոչվում է Շահ Ջահան:
Հնդկաստանի հայուհի թագուհի Մումթազ Մահալը իր մահկանացուն կնքել է երիտասարդ հասակում 1629 թվականին, Հնդկաստանի Բուրհան Նուրե բնակավայրում, ուր և հողին է հանձնվել: Սակայն, քիչ անց նրա աճյունը տեղափոխվել է Ագրա և հողին հանձնվել Ջամնա գետի ափին: Այստեղ թագավոր ամուսին Շահ Ջահանը նրա գերեզմանի վրա կառուցում է (1630-1652) աշխարհահռչակ մզկիթ-դամբարանը Թաջ Սահալը:
Հայերեն Թաջ Մահալ նշանակում է «Թագի պալատ»:
Բանաստեղծներն այն անվանում են «Մարդկային սիրո հուշարձան», նաև «Քարից կերտած պոեմ»:
Ճանաչված աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը «Պատանի աշխարհագրագետ» գրքում (Երևան, 1985) գրում է, որ 1630 թվականին Մումթազ Մահալն ուղեկցում է թագավոր ամուսնուն պատերազմում, ռազմի դաշտում հիվանդանում է: Բժիշկներն անկարող են լինում փրկելու նրա կյանքը: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:
Որոշ գիտնականներ հերքում են Մումթազ Մահալի հայուհի լինելու փաստը, ըստ նշված հեղինակի նրան շփոթելով մեծ մոնղոլների մի այլ թագուհու հետ, որն, իրոք, հայկական ծագում ուներ և, որին հեղինակները սիրել, հարգել և կոչել են Մարիամ Բեգում Մահիրա:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |